Իրական արժեքը մարդկային կյանքն է, ոչ թե… Ռուբեն Ստեփանյանի կարևոր գրառումը, որը շատ բան կփոխի յուրաքանչյուրի կյանքում

Ռուբեն Ստեփանյանը գրում է
Էս երկրում իրական արժեքներ է պետք քարոզել։
Իրական արժեքը մարդկային կյանքն է, ոչ թե իր պատվին կանգնեցրած արձանը, խաչքարը։ Դրանք քար են։ Քար է նաև այն եկեղեցին, որի կп րուստը հա пղ բում եք։ Իրական արժեք է տունը, որտեղ կապրի մարդը,

ոչ թե մնլ դոլարից ավել ինքնարժեք ունեցող եկեղեցին, որի կողքի հյուղակի տանիքը փլվում է ապրողների գլխին։ Իրական արժեք է դպրոցը։ Աբովյան քաղաքը վկա, եկեղեցուց մի փոքր այն կողմ կա դպրոց, որի վերանորոգումը, լաբորատորիաներով հագեցումը էս երկրին կտար անհամեմատել

հսկայական օգուտ քան էդ եկեղեցին։ Իրական արժեք է երկրում ապրելն ու այն շենացնելը, ոչ թե հեռվից այն սիրելն ու յուրաքանչյուր տարի ապրիլի 24֊ին пղ բալը։ Իրական արժեք է բանակը հզորացնելը, հայրենիքի պաշտպանության գործում մաս կազմելը, ոչ թե գումարով տղաներին բանակից ազատելը։ Դա էլ հերիք չէ, մի հատ էլ բանակից թռածին մեքենայի

ղեկին նստեցնելն ու փողոց գցել։ Իրական արժեք է ծնողին հարգելն ու իրենց երազած խելացի ու լավ մարդ դառնալը, ոչ թե ծնողների, հայրենիքի և այլնի կենացը խմելով դառնալ պատուհաս նույն ծնողների, նույն հայրենիքի գլխին։ Երբեք ուշ չէ անհատին կանգ առնելու ու իր երկիրը շենացնելու գործին լծվելու համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *