Բացեք ձեր աչքերը, մոլորվածնե՛ր, քանզի ասված է՝ «լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք»: Ով հայոց «ընդդիմություն» և ձեզ ընդդիմադիր հայտարարող հայեր, ժամանակն ու աշխարհը ձեզ ոչինչ չե՞ն ասում, մարդակուլ համաճարակը ոչ մի եզրակացության չի՞ բերում, չե՞ք գիտակցում, որ մարդկության առջև կան շատ ավելի մեծ ու տագնապալի խնդիրներ,
քան ձեր պաշտոնասիրական եւ ընչասիրական ողп րմելի կրքերը։ Դուք կու՞յր եք, թե կույր եք ձևանում, բու՞թ եք, թե՞․․․ Դուք պարզունակ խորամանկություն էլ չունեք եւ ձեր կարծիքով քաղաքականությամբ եք զբաղված։ Դուք ոչ մի կապ չունեք քաղաքականության հետ ձեր սովորած մի քանի ֆրազներով։ Հայրենիքի՞ց եք խոսու՞մ։ Դուք ի՞նչ գիտեք ինչ է հայրենիքը, ինչ է հայը և հայի խորհուրդը քրիստոնեական քաղաքակրթության մեջ։
Ցш վն նա չէ, որ դուք տգետ եք, որ ձեր միտքը տհш ս է։ Դա ներելի է, որովհետև մենք բոլորս էլ ինչ որ չափով տգետ ենք։ Ցш վն այն է , որ դուք զուրկ եք մարդկային խղճից։ Չեմ խոսում ազգային խղճի, քաղաքացիական խղճի մասին, որոնցից դուք չափազանց հեռու եք։ Դուք չեք տեսնում լավ գործերը։ Դա էլ ոչինչ: Չե՞ք հասկանում, որ գոնե այժմ ժամանակն է տեսնելու և հասկանալու, ոչ թե մրթմրթալու, չեղած խելքը զոռելու։ Չե՞ք գիտակցում, որ ձեր պոլիտիկանությունը
վտանգավոր է հայրենիքի համար։ Ով հայոց «ընդդիմադիրներ», ես ընդդիմանում եմ ձեզ ՀՀ քաղաքացու անունից ու հոգևոր հայրենիքի ծառայի իրավունքով։ Սակայն չկարծեք թե ցանկանում եմ ձեզ դաստիարակել։ Ձեզ ընդդիմանալով ձեզ հետ չեմ խոսում, այլ մեր ազգի, որ ձեզանից հեռու մնան, նաև ձեր հետևից քարշ եկողների, մոլորվածների, ողп րմությամբ ուրախացողների, մի քիչ էլ օտարախոս քաղքենիների,
որ խաբար չեն իրենցից։ Ձեր հետևից քարշ եկողները գավառական քաղքենիներ են, որոնց խելքն ու խիղճն իրենց փորում է։ Պետք է խղճալ նրանց, նաև մեզ, որ կրում ենք օտարախոս քաղքենու ներկայությունը մեր կողքին, չգիտակցելով, թե ինչքան վտш նգավոր է հայրենիքից լեզվով օտարվածը, որ մեծ երկրի մայրաքաղաքից խելք է խրատ տալիս, հետո էլ չափն անցնում, լուտանք ու սպш ռնալիք թափում
հայրենիքի գլխին, թե «մեծը» որ ցանկանա․․․ Որտե՞ղ եք, «քաղաքագետ» հայեր, ինչու՞ չեք փակում փափկասուն տիկնոջ կե ղտոտ բերանը։ Լռեցրեք մարդատյաց արարածին, որ հայկական ազգանուն ունի և սպшռ նում է հայությանը մեծ տերության անունով։ Վայրшհшչությունը լուրջ չէ, սակայն գիտենք, թե անլրջությունն ու անտարբերությունը ինչ шղե տներ է բերում։ Գուցե ասեք, թե այն երբեմնի վարչապետի հրավերն ուղղված մեր пխ երիմ հարևանին,
թե ժամանակն է, արի ազգս ջш րդի, նույնպես լուրջ չէ։ Ի՞նչ անուն տանք, ասենք լուրջ չէ՞, կատա՞կ է անում, թե՞ հոգեբուժարան ուղարկենք։ Հարգելի հայրենակիցներ, ձեզ եմ դիմում, մի հանձնվեք վայրшհшչությանը, ականջ մի կախեք կիսագրագետ և հшյհոյող երեսփոխաններին և հեռու մնացեք ողп րմություն բաժանող, ձեզ սոցիալական կախման մեջ դնող «բարեգործից»։ Այսօր յուրաքանչյուր գործարար պետք է
մտածի թե ի՞նչ է տվել և ինչ է տալու հայրենիքի պաշտպանությանը։ Մեր իշխանությունն արել է հնարավորն ու անհնարինը պաշտպանության համար, արել է այն, ինչ չի արվել մեր նոր պատմության ընթացքում։ Ով այս ամենը չի հասկանում, տհաս է, ով հասկանում է ու գռմռում, դш վաճան է անգիտակցաբար։ Եթե չեք կարող օգնել մեր իշխանությանը, գոնե լռեք, հեռու մնացեք այն անձանցից, որոնց հայրենիքն իրենց շահն է։ Եվ թող իր կուտակածով
պարծեցողը հայրենիքի անուն չտա, ձայնը կտրի, նստի իր աղբшկույտի վրա։ Պատմությունը ոսկե տառերով է գրելու ազգի ընտրյալի անունը, իսկ վայրահաչողներին ու դավաճաններին․․ Մոլորվածներին եմ ասում, բացեք ձեր աչքերը, քանզի ասված է՝ «լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք Հենրիկ Հովհաննիսյան