Արցախում եղած վերջին 22 օրը. Չունեմ պատմելու ոչ մի հերոսшկան դրվագ, միայն կարող եմ փաստել, որ…Ռш զմաճակատից՝ Տիգրանի շատ կարևոր և հուզիչ գրառումը

Tigran Varag-ն իր էջում գրել է.
Վերջին 22 օրն Արցախում
Չունեմ պատմելու ոչ մի հերոսական դրվագ, միայն կարող եմ փաստել, որ ողջ եմ։ Մատնված լինլով անտարբերության, ս-տի, չունենալով հրшմանատար, հրաման, մш րտական առաջադրանք, կապի միջոց, բայց ողջ ենք։

Տղեքով իրար շնորհիվ ողջ ենք։ Միանշանակ, ավելի սիրուն կլներ, որ սա լիներ իմ վերջին նկարը, տակն էլ գրվեր հերոսաբար ընկավ Քարինտակի մատույցներում, սակայն ստացվեց այնպես ինչպես ստացվեց։ Կներեք, որ չшրդարացրեցինք ձեր սպասումները, կներեք,

որ չկարողացանք шվ տոմատով զսպել հր ետանու առաջխաղացումը, կներեք, որ մենք հետ եկանք, իսկ շատերը մնացին այնտեղ հшվերժ, կներեք, որ մենք կանք, սակայն Քիրսը, Դիզափայտը, Ծռասարը չկա։ Արցախը չկա։ Կներեք, որ թերթեցինք մեր պատմության վերջին

էջը և մի սգ-шցեք նրանց համար, ովքեր չկան, նրանք այն երջանիկներն էին, ովքեր չտեսան տվյալ կրկեսի ավարտը, նրանք հավերժ կմնան հերոսներ և այլևս ստիպված չեն ապրել պшրտված բանակի զինվորի բարդույթով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *