Գնալով մեծանում են ադրբեջանցի այն ընդդիմադիրների թիվը, որոնք սկսում են բացեիբաց ասել, որ նոյեմբերի 9-ը եռակողմ հայտարարությունը այնքան էլ ադրբեջանական կողմի շահերից չի բխում: ինչքանո՞վ է ռուսական զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում համապատասխանում Ադրբեջանի շահերին։ Նոյեմբերի իննի
եռակողմ համաձայնագրի ստորագրումից տաս օր հետո ադրբեջանցի ընդդիմադիրների մի զգալի մասի շրջանում հիմնականում հոռետեսական մոտեցումներն են գերակշռում։ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» ղեկավար, պատմաբան Ջամիլ Հասանլին, օրինակ, համոզված է՝ ռուսական զորքերի մուտքը ԼՂ չեղարկեց անկախ Ադրբեջանի գլխավոր ձեռքբերումներից մեկը։
«Մենք տարիներ շարունակ հպարտանում էինք, որ Ադրբեջանը եղավ ոչ միայն հետխորհրդային, այլև հետսոցիալիստական տարածքի առաջին պետությունը, որտեղից դուրս բերվեցին օտարերկրյա, այսինքն` ռուսական ռա զմակայաններն ու սահմանապահ զոր քերը։ Հիմա ահա Ադրբեջանը մասնակիորեն հրաժարվում է իր ինքնիշխանությունից ու ազատությունից», — ըստ «Ազատության», պնդում է Հասանլին Meydan TV կայքին տված հարցազրույցի մեջ:
REAL կուսակցության նախկին ղեկավարներից մեկի`քաղաքագետ Ազեր Ղասիմլիի պնդմամբ էլ` նոյեմբերի իննի համաձայնագիրը չեղարկեց ոչ միայն 90-ականներին Ադրբեջանի արձանագրած դիվանագիտական հաջողությունների, այլև վերջին շաբաթների ռшզ մական ձեռքբերումների նշանակալի մասը։ «Եթե համեմատենք մինչև պшտ երազմը ստեղծված իրավիճակն ու հիմա առկա կացությունը, ապա, բնականաբար, դրությունն Ադրբեջանի համար շատ ավելի բարվոք է։ Խաղաղապահների տեղակայումը,
սակայն, չեղարկեց այդ ամենը։ Դա նշանակում է, որ հիմա էլ ԼՂ-ն մեր ձեռքում չէ, դա նշանակում է, որ մենք երբ ուզենք ԼՂ այցելել, չենք կարողանա», — պնդում է ադրբեջանցի քաղաքագետը՝ համոզմունք հայտնելով, որ այսօր ԼՂ-ում ստեղծված կացությունը չափազանց նման է այն իրավիճակին, որ ստեղծվել էր 90-ականներին ու 2000-ականներին Վրաստանի տարածքում առկա հակամшր տությունների ժամանակ։ «Մենք գիտենք, թե ռուս խաղաղապահներն ինչ արեցին Աբխազիայում ու Հարավային Օսիայում։ Վրաստանն
այնտեղ որևիցե լիազորություն չուներ։ Արդյոք այդպիսի իրավիճակը չի կրկնվի նաև ԼՂ-ում, ու ո՞վ կարող է մեզ այդպիսի երաշխիքներ տալ։ Եռակողմ հայտարարության մեջ նման երաշխիքներ չկան», — պնդում է քաղաքագետը։ Ադրբեջանի մերձիշխանական շրջանակներից, սակայն, վստահեցնում են, որ ռուսական զո րքերի մուտքը Ղարաբաղ գրեթե անխուսափելի էր։ Միլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջն, օրինակ, լրագրողների հետ զրույցում անկեղծորեն ասել է, որ ԼՂ-ին
հարող այն շրջանները, որոնք դեռ գտնվում են հայկական ուժերի վերահսկողության ներքո, հնարավոր է Բաքվին վերադարձնել բացառապես ռուսների օգնությամբ։ «Քելբաջարից, Աղդամից հայկական ուժերի դուրսբերման այլ մեխանիզմ գոյություն չունի։ Դու չես կարող զանգահարել հայերին և ասել՝ հեռացեք», — նշում է Օրուջը։ Ի դեպ, Քելբաջարի մասին։ Այս շրջանը Ադրբեջանի վերահսկողության ներքո պիտի անցնի արդեն հաջորդ շաբաթ։
Բաքվում, սակայն, դժ գոհ են, որ Դադիվանքի մերձակայքում ռուսական անցակետ է տեղադրվել։ «Վանք գյուղի [նախկին] բնակիչները դժ գոհ են։ Եթե ռուսներն ցանկանում են հսկել վանական համալիրը, կարող են տшնկ տեղակայել վանքի, այլ ոչ թե գյուղի մուտքի մոտ։ Վաղը, երբ ադրբեջանցիները վերադառնան Վանք, արդյոք պետք է թույլտվություն ստանան ռուսական անցակետից», — գրում է «Թուրան» գործակալությունը։
Ազեր Ղասիմլիի համոզմամբ` ադրբեջանական կողմի համար անպատասխան թվացող հարցերի առկայության գլխավոր պատճառը նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և ռուսական ուժերի փաստացի անսահմանափակ լիազորությունները և կարողություններն են։ «Տվյալ փաստաթղթում հստակորեն նշված է, որ ռուսական զորախմբի կազմում 1960 զինծառայող է լինելու, 90 զրш համեքենա, 380 միավոր այլ տեխնիկա։ Իսկ ո՞վ է այդ ամենը վերահսկելու։ Ի՞նչ գիտեք, այնտեղ 380՞ միավոր տեխնիկա է լինելու,
թե՞ ասենք 580: Դա վերահսկելը գործնականում անհնար է», — ըստ «Ազատության» համոզված է Ղասիմլին։ Այսպես, 10 օր է անցել եռակողմ հայտարարության ընդունումից, ր կամաց-կամաց Ադրբեջանում մեծանում են դժ գոհությունները: Ստացվում է մի իրավիճակ, երբ եռակողմ հայտարարությունը ընդունելի է ՌԴ-ի նախագահին եւ ՀՀ-ի վարչապետին: Այժմ թե՛ Պուտինի, թե՛ Փաշինյանի համար իմիջի հարց է լինելու այդ հայտարարության պահպանումը: Դե իսկ Ալիևը կհայտնվի մի վիճակում, երբ պարտավոր է իր ստորագրածին «տեր կանգնել»՝ այն ներկայացնելով որպես ադրբեջանական ազգի համար մեծ ձեռքբերում: