Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքի նախկին ղեկավար Անդրանիկ Բաբայանի դուստր Մարիամ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Հարցս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին, Արտակ Բեգլարյանին ու մնացած այլ պաշտոնյաներին։ Խոսքս վերաբերում է նոյեմբերի 20-ին մոտ ժամը 17:00-ին
Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքում կատարվաղ դեպքին, քանի որ տեղյակ էինք, որ նոյեմբերին 20-ին Աղդամը հանձնվելու է Ադրբեջանին, բայց մեզ չէին տեղեկացրել, որ Վազգենաշեն գյուղը ևս պետք է հանձնվեր, այլ՝ հույս էին տալիս, որ ամեն հնարավոր քայլ կատարում են մեր գյուղը պահելու նպատակով, ի՞նչ է՝ մաթեմատիկական
դժ վшր խնդի՞ր էր, որ չէիք կարողանում հստակ պատասխան տալ գյուղի բնակիչներին։ Ամսի 19-ին ֆեյսբուքում պատահական տեսա, որ Վազգենաշենը նույնպես անցնում է թշ նшմու վերահսկողության ներքո, փորձեցի կապ հաստատել ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ՝ հասկանալով՝ արդյո՞ք պաշտոնական է, թե՞ ոչ, նա կրկին ասաց, որ աշխատանքներ են տարվում գյուղը չհանձնելու առիթով։ Հարցրի.
«Եթե վաղը Աղդամը հանձնում ենք, ուրեմն հնարավո՞ր չէ, որ Վազգենաշենը նույնպես կհանձնենք, ե՞րբ կարող ենք հստակ իմանալ», պատասխանեց, որ այս երկու օրը կասեն՝ տալիս ենք, թե՝ ոչ, այնինչ ամսի 20-ին, ժամը 11։00-ին հայտնում են, որ Վազգենաշենը նույնպես կհանձնվի և մինչև ժամը 24:00 ժամանակ են տալիս իրերը հանելու համար, բայց եղավ այն, ինչ եղավ։ Մոտ ժամը 17։00-ին տեղի ունեցավ դեպքը։ Հայրս՝ Անդրանիկ Բաբայանը, դш վադրաբար «նվիրաբերված»
համայնքի ղեկավարն էր։ Հայրս ու փոքր եղբայրս մեր տան բակում էին, փորձում էին իրեր հանել, հայրս լսեց մեքենայի ձայնը, դուրս եկավ բակ, տեսավ, որ մեր մեքենան գп ղացել են։ Կարծեց, թե մեր գյուղի բնակիչներից են, սակայն պարզվեց՝ թշ նшմին է գո ղացել։ Որոշ ժամանակ անց թշ նшմին մտավ գյուղ, զին վшծ մտան մեր տան բակ, հորս ու եղբորս գե րի վերցրին այնքան ժամանակով մինչ եկավ նրանց հրամանատարը՝ Մուստաֆան։ Հայրս խնդրեց, որ գոնե
եղբորս բաց թողնեն, հրամանատարը բարի գտնվեց ու ազատ արձակեց, երկար բանակցելուց հետո հայրս լեզու գտավ հրամանատարի հետ, մեքենան հետ բերելով՝ տվեցին հորս ու ազատ արձակեցին։ Բարեբախտաբար, հայրիկիս ու եղբորս կյանքը փրկվեց։ Հարցս հետևյալն է՝ որտե՞ղ էր ձեր ռուսական զորքը, ու՞ր է ձեր անվտшն
գություն կոչվածը, ու՞ր է ձեր զգոնությունը, չէ՞ որ խոստացել էիք ապահովել խաղաղ բնակչության կյանքը։ Աստված չաներ, եթե հորս ու եղբորս հետ որևէ բան պատահեր, դուք ձեր կյանքով էիք պատասխան տալու։ Ձեր բախտը բերեց այնքանով, որ Մուստաֆան մյուս թուրքահայ հայերից ավելի լավ թուրք դուրս եկավ ,
իսկ ինչու՞ եմ ասում թրքահայ, քանզի այդ դեպքից երկու օր առաջ մեր գյուղի բնակիչ Նապոլեոնը դшն ակահшրել էր հորս ու մեծ եղբորս։ Նվեր տվեցիք Փախստականի կարգավիճակը.. Գոնե այսօր իրավիճակին տեր կանգնեք, գոնե խաղաղ բնակչությանը բախտի քմահաճույքին մի թողեք։ Պшտ երազմի տգեղ դիմագծերը․․․»: