Բարև Ձեզ։ Երբ որոշեք պատասխանել հարցին, թե ով կամ ովքեր են այս պш տերազմի իրական շահառուները, մի շտապեք, հենց հիմա է ծանր ու թեթև անելու պահը, գոնե սուլթանի քմծիծաղը չենք շարժի։ Թեկուզ այս անտանելի փոսում սթափվել է անհրաժեշտ,
որ տեսնենք զորքերի տեղաշարժը մեր սահմաններին, քանզի շատ մեծ է մեծերի առևտրային միջանցքում նորից ճզմվելու վտш-նգը։ Գոնե այսժամ հասկանալի է պш-տերազմող երկրում գումարն ու հայկական ոսկին, ի դեպ, նաև Արցախի ոսկին անիմաստ դղյակների ու վայելքների վրա մսխելու տկարամտությունը,
հենց որն էլ բերեց Արցախը քառորդ դար չբնակեցնելու չարիքին։ Ամբիոններից քարոզում էիք ապրել եւ արարել Արցախում, ամբիոնի տակից արցախցուն կապում երևանյան կերակրատաշտին։ Աղե տի գոտին երեք տասնամյակ անտրտունջ սպասում էր ավերակներում, որպեսզի Արցախը դուրս գա թշնш-մու երախից հայով ու կյանքով լցված։ Այժմ թուրքը իր քոչվորով
կբնակեցնի ձեր չբնակեցրածը, նոր կտեսնեք կարգավիճակի փակուղին, որից դեռ 90-ականների վերջին էին առաջարկում դուրս գալ, երբ ազերին ծնկած էր մեր առաջ։ Էլի պш-տերազմ է անհրաժեշտ, որ հասկանանք, որտեղ է ավարտվում կլանային պետությունը․․․ Հաջողություն։ Նվեր Մնացականյան: Տեսանյութը ստորև`