Հա՛յ, հիմա հասկացա՞ր, թե ինչ կատարվեց։ Հասկացա՞ր, ինչպես է, որ բոշի պես ազգ ենք դարձել, քանզի… Վահե Լոռենցի գրառումը ուղղված համայն հայությանը

Վահե Լոռենցը գրում է.
Այժմ հասկացա՞ր հայ, թե ինչ կատարվեց։
Հասկացա՞ր, ինչպես է, որ բոշի պես ազգ ենք դարձել ու աշխարհի յուրաքանչյուր անկյունում մեր ներկայությունն ապահովել։ Հասկացա՞ր, թե ինչու է հայը տուն ու տեղը թողած՝

թափառական դարձել։ Քանզի շատերն անկարող են եղել այս գաղջության մեջ ապրել։ Չեն ուզեցել մի շարքում կանգնել անբարո այն բիոզանգվածի հետ, ով իր համար կուռքեր է կերտում ու իր տգիտությամբ կանխորոշում հայրենիքի, զավակների՛դ ապագան։

Հասկացա՞ր, թե ինչի համար հայ զինվորականը միայն օտար դրոշի տակ է իր փառքը կերտել։ Քանզի որպես կանոն՝ օտարը գնահատել է հայ զինվորականի քաջությունն ու արիությունը։ Ու նրան թիկունքից չի՛ հш-րվածել, նրան չի՛ սպш-նել։
Հասկացա՞ր, ինչպես նվաստ ու բարոյազուրկ դարձավ հայ զինվորականը։ Այո՛, նվաստ ու բարոյազուրկ, երբ հայոց թագուհին ի լուր

աշխարհի հայտարարեց, թե Ֆիզուլիում թշ նшմու 1-ին կրш-կոցից հետո հայ զինվորը փախավ ու դիրքը միայնակ իր սիրասուն ու քաջարի զավակ Աշոտիկն է պահել։ Այժմ հասկացա՞ր, որ թագուհիդ դրանքով հերթական անգամ թքեց հայ զինվորի նամուսի, պատվի ու արժանապատվության վրա։
Հիմա հասկացա՞ր, որ խոսքի տերը եղավ՝ Նրանք զп հվեցին հանուն ոչնչի ասելով․․․ այո՛ ցш վոք, մեր հազարավոր եղբայրներ ու քույրեր զп-հվեցին հանուն ոչնչի, քանզի դու քո տեսակով,

քո ընտրությամբ, հաղթանակած հայրենիքը ոչինչ դարձրեցիր։ Հիմա հասկացա՞ր, հա՛յ․․․ Հիմա հասկացա՞ր, թե ինչպես դեռ դպրոցից քո վզին փաթաթեցին Զատո աշխարհի 1-ին քրիստոնյա ազգն ենք կեղծ գաղափարը, Զատո-ների քո ցանկից, հոգուցդ, մտքիցդ հայրենիքը հանեցին, դեն գցեցին ու դու կրոնական համայնք դարձար․․․ որ աշխարհի յուրաքանչուր անկյունում եկեղեցի

կառուցեցիր, սակայն քո տանը հայրենիք կերտել անկարող ես․․․ Հասկացա՞ր, որ քո ուղեղը տարիներ շարունակ զբաղված է եղել սեփական Եսդ շոյող արտահայտություններով քեզ կերակրելով։ Որ Կոկա-Կոլան Ադրբեջանից հին է, որ Դու աշխարհի ամենաառաջին․․․ Որ մի ճիշտ կա, դա էլ՝ քո գրպանում դրած ա, Որ մենք աշխարհի ամենալավ․․․, որ մեր խնդիրների մեղավորներն այլոք են, մեզնից զատ․․․․

ո՞ր մեկն ասեմ։ Հասկացա՞ր որ քո տունը հարևանդ ու եղբայրդ քանդեցին։ Քո՛ կրավորականության պատճառով։ Երբ ոչ միայն չբռնեցիր նրանց անիրավ ձեռքը, այլև՝ շարունակեցիր հետներն աղ ու հաց կիսել, ճանապարհ գնալ․Հասկացա՞ր, որ քո մտավորականությունն իրականում․․․ երբ զգալի մասը պալատական մեյմուններ են, երբ իշխանավորի ձեռնասուն տուզիկներն են ու անհրաժեշտ պահին հայրենիքի ու երկրի

կողքին չեն․․․ Հասկացա՞ր, որ քո հայրենասիրությունը միայն բաժակաճառ է ու խոսք․․․ դատա՛րկ խոսք․․․ երբեմն՝ երգ ու բանաստեղծություն․․․ որ իր արժեքը կորցրել է․ այնքան է կորցրել, որ այն շարադրող գուսանն է ծախվել վաղուց ու պալատական ձեռնասուն դարձել։
Հասկացա՞ր թե ինչպես է գծվում աշխարհի քարտեզը, հայրենիքիդ քարտեզը։ Հասկացա՞ր․․․ չէ՛, չե՛ս հասկացել ցш-վոք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *