Մի կարևոր դիտարկում 17, թե 18+ ընդդիմադիր ուժերի մասին , որոնք քանի օր է պահանջում են կառավարության հրաժարականը…Հարություն Ղուկասյանի հերթական վերլուծությունը

Հարություն Ղուկասյանը գրել է. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին տեսակետս մի քանի անգամ գրել եմ եվ իմաստ չկա կրկնվելու: Ցանկացողները կարող են կարդալ նախորդ գրառումներս: Մի դիտարկում 17, թե 18+ ընդիմադիր ուժերի մասին , որոնք քանի օր է պահանջում են կառավարության

հրաժարականը: Այսօր ամբողջ օրը սպասում էի , որ ընդիմադիր կուսակցություններից թեկուզ որևիցե մեկը դատш պարտող հայտարարություն կաներ , կապված երեկ ԱՀ-ի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի կողմից հնչեցված այն մտքին , թե որոշ ուժեր փորձում են ԱՀ-ի անկախությունը

ճանաչելով պայքար մղել Ռուսաստանի դեմ եվ մենք դա թույլ չենք տա: Ոչ դիվանագիտական լեզվով ասած կխոչնդոտենք , կամ առնվազն չեն ողջունի , եթե արևմուտքը ուզենա ճանաչել ԱՀ-ի անկախությունը: Ի դեպ արձագանք սպասում էի նաև իշխող կուսակցության կողմից: Փաստորեն իրենց լռությամբ , թե իշխանությունները , թե իրենց ընդիմություն հռչակած կուսակցությունները փաստացի համաձայն են տվյալ թեզի հետ:

Եթե իշխանության կողմից լռությունը դեռ ինչ որ տեղ հասկանալի է, հաշվի առնելով Երևանում գտնվող Ռուսաստանի պատվիրակության առկայությունը, ապա որևիցե կերպ հասկանալի չէ ընդիմության լռությունը, որը ցանկանում է իշխանության գալ բանակցային պրոցեսում ԱՀ-ի հարցն առավել արժանապատիվ դիրքերից վարելու համար: Պարզ է , թե ինչու են լռում , որ

Կրեմլում նրանց արևմտամետ, կամ սորոսական չհամարեն: Սակայն կարող էիք առնվազն գոնե որևիցե դիվանագիտական պատասխան տալ այս կոչին , հստակեցնել ձեր դիրքորոշումն այս չափազանց կարևոր հարցում: Ես չէ, որ ձեզ պետք է խորհուրդներ տամ, առավել ևս ձեզ չէ, որ անձամբ ես կցանկանայի տեսնել այսօրվա արմատական ընդիմադիր դաշտում, բայց նմանօրինակ

հայտարարությունները չի կարելի անպատասխան թողնել եվ չի բխում մեր ազգային շահերից, որոնք վեր են յուրաքանչյուր տեսակ կուսակցական շահերից: Կցանկանայի, որպեսզի ԱՀ-ի Նախագահի աշխատակազմից պարզաբանեն, թե արդյոք սա Արցախի պաշտոնական դիրքորոշումն է, թե ոչ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *