Ո՞վ էր ձեզ երաշխավորել, որ… Հարութ Ուլոյանի անդրադարձը Էդմոն Մարուքյանի ու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը

Հարութ Ուլոյանը գրում է.
Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը պш տերազմի 1-ին օրը Ազգային Ժողովի ամբիոնից իրենց խմբակցությունների անունից հայտարարում էին հետևյալ մտքերը.
Մարուքյան. «Հրաման տվեք` գնան առաջ: Մենք պետք է այս պш տերազմով լուծենք այս հարցը: Ավելի լավ ա մի անգամ шր նաքամ լինենք, սակայն վերջնական այս խնդիրը լուծենք»:

Զոհրաբյան. «Մտածել, որ մենք առաջիկա տարիներին Թուրքիայում և Ադրբեջանում ունենալու ենք այնպիսի քաղաքական էլիտա, որոնց հետ հնարավոր է նստել խաղաղ բանակցությունների և գնալ ադեկվատ քննարկումների ու փոխզիջումների, եկեք ընդունենք, որ դա միֆ է: Մենք գործ ունենք մի թշ նшմու հետ, ում հետ խոսել խաղաղության լեզվով, մեր կարծիքով,

հնարավոր չէ»: և այժմ էս մարդիկ իրենց իրավունք են վերապահում խոսել այն մասին, թե պш տերազմը պետք էր շատ արագ կանգնեցնել: Դա էլ հերիք չի, մի հուզախառն ինչ-որ գրառումներ են կատարում, դш տավճիռներ են կայացնում… Էդ մարդկանց փոխանցեք, որ հենց անձամբ իրենք, «Իմ քայլի» հետ մեկտեղ, պատասխանատու են այս ողջ մղ ձավանջի համար:

Եթե այլ հանգամանքներ չնշենք էլ, նրանք, այո, ԱԺ ամբիոնից պш տերազմով հարցը լուծելու մանդատ են տվել վարչապետին: Ո՞վ էր նրանց երաշխավորել, որ իրավիճակը հանգուցալուծվելու է իրենց ցանկացած հաղթանակով: Ո՞վ: Քաղաքական գործիչներ կամ Ազգային Ժողովի պատգամավորներ եք, թե՞ մանկապարտեզի սաներ: Խենթանոց եք սարքել, որ ո՞ւմ ու ի՞նչ ապացուցեք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *