Արաբական Միացյալ Էմիրությունների հերթական ապտակը Թուրքիային. Ահա` ինչ է արել այս անգամ

Արաբական Միացյալ Էմիրությունները ժամանակավորապես դադարեցրել են այցելուների մուտքի արտոնագրերը տասներկու երկրներ, այդ թվում ՝ Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է «ՍԼԻՄ Նյուզ»-ը ՝ հղում անելով Հնդկաստանի «Էկոնոմիկ Թայմս» լրատվականին։ Վերոնշյալ երկրների թվում են նաև Պակիստանը ,

Իրանը, Եմենը, Սիրիան, Իրաքը, Սոմալին, Լիբիան, Քենիան և Աֆղանստանը: Որոշումը չի տարածվում արդեն իսկ տրված վիզաների վրա: Չնայած որևիցե պաշտոնական պատճառ չի նշվել որոշման առնչությամբ, բայց նշվում է, որ այն արվում է իբր Թուրքիայում կոռոնավիրուսի դեպքերի ռեկորդային քանակի ֆոնին, ինչը տվյալ կառավարությանը դրդում է իրականացնել համապետական ​

արգելափակnւմներ` դադարեցնելով նաև դպրոցներում ներդասարանական ուսուցումը մինչև կիսամյակի վերջ: Ըստ թուրքական «Dünya» թերթի՝ կորոնավիրուսի երկրում աճող դեպքերը, կիրակի օրվա դրությամբ հասել են օրական ավելի քան 6 հազարի: Հիշեցնենք Թուրքիա-Արաբական Միացյալ Էմիրություններ հարաբերությունները լարվել են 2017 թվականի հունիսին Կատարի շուրջ դիվանագիտական ​​ճգն шժшմից ի վեր, երբ

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը խզ եցին դիվանագիտական ​​հարաբերությունները Թուրքիայի դաշնակից Կատարի հետ: Օգոստոսին Թուրքիան uպ шռնшց դադարեցնել իր դիվանագիտական ​​հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և հետ կանչել իր պատվիրակին, այն բանից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ կդառնա 3-րդ արաբական երկիրը, որը լիարժեք կապեր կհաստատի Իսրայելի հետ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *