Առայժմ կհառաչեմ, կհառաչեմ՝ հառաչանքիս մեջ ցшվ թա ղելով․․․Երգահան Դավիթ Ամալյանի ՀՈւԶԻՉ գրառումը՝ Արցախում զп հվшծ որդու մասին

Երգահան Դավիթ Ամալյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել.
«Էհ, առայժմ կհառաչեմ, կհառաչեմ՝ հառաչանքիս մեջ ցш վ թաղելով: Հետո կլռեմ, կլռեմ թաքուն, կլռեմ անգույն, կամ կլռեմ սև: Իսկ հետո, երբ Վարդանիս ու իմ զրույցը մի օր կշարունակվի, կսկսեմ ասելիքս կենտրոնացնել: Իսկ այժմ, առայժմ կմտորեմ: Կմտորեմ օրինակ այն դատարկության մասին, որի անունը ժամանակ է,

տարածության և հավերժության անզոր թշ նшմին՝ ժամանակը: Ժամանակն իր անզորությունը թաքցրեց կյանքի հետևում ու սկսեց որոշումներ կայացնել՝ սկզբում մարդուն երկրի վրա ստեղծելու, այնուհետև մարդուն մարդու դեմ հանելու լավագույն միջոցների՝ նյութապաշտության և սրանից բխած քաղաքակրթության, որը լավագույն տարբերակն էր մարդուն բնազրկելու, այնուհետև կրոնազատման, հետո վերջում էլ նաև լեզվա, ազգա, ու էլ չգիտեմինչազատումների ստեղծումով:

Ի՞նչ արեց մարդուկը. արագ սկսեց սիրել, ենթարկվել և ստրկանալ իրեն գայթակղիչ առաջարկներով դիմած ժամանակին: Սկսվեցին մարդկության կենդանական հակասությունները. աշխարհը դարձավ ժամանակի թատերաբեմ, որտեղ մարդուն մնաց լոկ խաղալ ժամանակի անտաղանդ բեմադրությունը, իսկ սա տարածության հեգնանքն է թատերաբեմ դարձած աշխարհին:

Այսքանը մի տեսակ անհասկանալի ու ճոռոմ ստացվեց, բայց կուղղեմ: Անցնեմ զգացածիս, խոսեմ իմ տեսածի ու իմ չափով հասկացածի մասին: Անցյալն ավելի խելոք պատմաբանների և քաղաքագետների քննարկմանը թողնելով՝ անցնեմ ապրածիս, որն իր հերթին անցյալավորվում է ամեն վայրկյան: Սա ինքնակենսագրական չէ, դրա համար էլ կսկսեմ իմ 14-ից,

որտեղ ես հայ եմ ու հայտնվել եմ հայոց համազգային շարժման իրական ու ինչ-որ տեղ ժամանակի հետ մի քիչ պш յքար մղող վերելքի մեջ: Թեպետ քանի որ ընթերցողս, վստահ եմ, որ այս շարժումից լավ կամ վատ որևէ քննարկման կարիք չունի, իր սեփականն ավելի ճիշտ համարելով, մոտենամ ավելի այս կողմին՝ 1990-2020 հատվածին, որն ինձ համար վերնագրվեց

հաղթանակից պարտություն ճանապարհատված կամ, ավելի ճիշտ, ժամանակահատված: Այս ժամանակահատվածն իմ հարկահավաքը դարձավ, ու ես վճարեցի իրեն ապրելով, որն ամփոփված էր սիրով, ստեղծագործական մանր-մունր նշույլներով, կп րուստներով, տш ռապանքներով, նաև ձեռքբերումներով: Հարկահավաքս չխնայեց ոչ մի բան. այս ընթացքում ինձնից առատորեն վերցնում էր տվածս հարկերն ու ինձ հանձնում ցшվ,

որը ես նորից փոխակերպում էի սիրո ու մնացածի: Քանի որ ժամանակին տրված վերջին հարկս իմ գոյությունից թանկ էր, այժմ դատարկված եմ և մի քիչ էլ, ինչո՞ւ ոչ, նաև չարացած: Մեղավորներ չեմ փնտրելու, քանզի կп րուստս տիեզերական էր ու շատ ավելին, քան որևիցե մարդանման ինչ-որ բան, սակայն կուզեմ մի փոքր մարդկային քննարկում անել ինքս իմ մեջ: Հաղթանակից պարտություն ընկած ժամանակահատվածն իր մեջ պարունակում է մարդկանց,

որոնք բաժանվում են 2 մասի՝ ժամանակի հետ կռ վողներ և ժամանակին ստր կացածներ: Հենց այս կռ վողների հաղթանակն էլ ժամանակի օգնությամբ պարտություն վաստակած ստ րուկները հանձնեցին ժամանակին, քանզի մոլորյալ մարդիկ ստր կամոլվելով սկսեցին հավատալ դատարկությանը, բարձր ձայն հանող ու ոչ մի բան չասող, արդարաղժժան, սակայն շատ անարդար, նյութով ու փառքով իրենց վաճառած, թույլ ու փափկասուն ինչ-որ բաներին և իշխանավորեցին սրանց:
Ցш վում եմ… Սա գրածիս վերջն է, բայց նոր կյաքիս սկիզբը»,- գրել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *