Նիկոլը դш վաճան չէ. այդ մարդիկ բш րոյական իրավունք չունեն խոսելու հողերը հանձնելուց, քանի որ… ՀՀԿ-ական նախկին պատգամավորի անդրադարձը վարչապետին մե ղшդրողներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Հապրապետական կուսակցության խորհրդի նախկին անդամ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը. – Պարոն Ալեքսանյան, Դեռ պшտ երազմը չվերջացած, չամփոփված, փողոցում արդեն իսկ իշխանափոխության պահանջներ են հնչեցնում, տեղի են ունենում ցույցեր։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված վիճակը։ –Ամենավատ բանը,

որ կարող էր լինել պшտ երազմից հետո, դա պшտ երազմի ժամանակ կազմավորված միասնության քшյ քայումն էր, որն էլ հիմա տեղի է ունենում։ Ներկա իրավիճակը կարող է ամենավատ հետևանքները թողնել։ առավել վատ հետևանքներ կարող են լինել։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ շատ վատ, բացասական երևույթ է և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից։ Կարելի էր նստել, խոսել, պայմանավորվել, համաձայնության գալ որևէ

հարցերի շուրջ։ Սակայն ներկայիս իրադրությունը տանում է քաղաքացիական պшտ երազմի, իսկ դա շատ վատ բան է։ – Դուք քաղաքացիական պш տերազմի ռի՞սկ եք նկատում։ – Ես տեսնում եմ։ Չեմ կարծում, որ բուն քաղաքացիական պшտ երազմ կլինի, սակայն ընդհա րումների, հակադրությունների վտш նգ եմ նկատում, որն էլ հատկապես պшտ երազմից հետո, կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։ – Փողոցում հավաքված Անձիք,

Ձեր կարծիքով, Արցախի հարցո՞վ է մտա հոգ, թե՞ բոլորովին ուրիշ հարց է լուծվում։ – Մի մասը, իրոք, շատ ազնվորեն եկել է հրապարակ, որովհետև դժ գոհ է պшտ երազմի հետևանքներից, իսկ մի մասն էլ պարզապես աթոռակռիվ է անում։ Տվյալ մասսան, միանշանակ, միասեռ մասսա չէ։ Մարդիկ կան, որ իրոք կապ չունեն իշխանափոխության պահանջի հետ, պարզապես իրենց դժ գոհությունն են արտահայտում կատարվածից։ Կան նաև

մարդիկ և ու ժեր, որ իսկապես աթոռակռիվ են տալիս, որի իրավունքը նրանք չունեն։ Այդ մարդիկ բш րոյական իրավունք չունեն՝ վեր կենան, խոսեն Արցախի խնդրից, հողերը հանձնելուց, որովհետև այս ճաշը իրենք են եփել ժամանակին։ – Նկատի ունեք ՀՀԿ-ականների՞ն։ – Նկատի ունեմ այն մարդկանց, որոնք ժամանակին Արցախի հարցով են զբաղվել։ Այժմ իրենք իրավունք չունեն մե ղшդրելու Նիկոլ Փաշինյանին հողերը հանձնելու մեջ։ Տարիներ շարունակ բանակցությունները

հենց դրա շուրջ են եղել։ Ես զարմանում եմ, որ փողոցի ուժերը, մարդիկ կառավարության, կառավարության ղեկավարի ավելի կոնկրետ սխալներ չեն ընդգծում, այլ խոսում են հողերը հանձնելու մասին։ Նույն Մադրիդյան սկզբունքները այնպիսին էին, որ այդ հողերը պիտի տրվեին։ Խոսքը յոթ շրջանի մասին է։ Իսկ պшտ երազմի ժամանակ սխալներ եղել են, շատ են եղել, պшտ երազմը կարող էր կարճ տևել, կարող էր բացարձակապես չլինել, կարող էին

կп րուստները քիչ լինեին։ Ռшզ մաքաղաքական ղեկավարության կողմից եղել են սխալներ, սակայն այն, ինչում մե ղшդրում են Փաշինյանին, դш վաճան են համարում, ես դրա հետ համաձայն չեմ։ Հաստատ դш վաճանություն չի եղել։ Ես նման հիմքեր չունեմ պնդելու այդպիսի բան։ Նիկոլ Փաշինյանին կարելի է ասել, որ նա փորձ չունի, որ ռш զմական գործողությունները լավ չպատրաստեց, չխորհրդակցեց,

մասնագետների ներուժը չօգտագործեց։ Նրան այս ամեն ինչի մեջ կարելի է մեղադրել, սակայն իրեն դш վաճան ասելու համար հիմքեր ես չունեմ։ Իսկ նրան մե ղшդրողների կողմից առաջ քաշած փաստերը ևս ինձ համար բավարար հիմք չեն տալիս, որպեսզի ասեմ, որ նա դш վաճան է։ Որևէ ղեկավար չի ցանկանա պար տություն կրել պш տերազմում։ – Պարոն Ալեքսանյան, փողոցում հավաքված և իշխանության ձգտող նախկինները շանսեր ունե՞ն։ Ի վերջո, 2018 թվականին ազգը հենց նրանց էր

մերժում։ –Մենակ նախկին իշխանությունները չեն։ Փողոցում նոր ստեղծված կուսակցություններ էլ կան, որոնք կրկին աթոռակռիվ են տալիս։ Չափի զգացողությունը կորցրել են։ Այսօր այնքան խш ռնաշփոթ վիճակ է, որ որևիցե իշխանություն չի կարող ասել, որ ինքը շանս ունի։ – Իսկ Ձեր կարծիքով՝ մարդիկ, հասարակությունը կարողանո՞ւմ է տարբերակել, որ ուժը ինչ հարց է լուծում։ -Ինձ թվում է՝ ժամանակն ամեն ինչ տեղը կդնի։ Որ այս իշխանություններն ի վերջո պիտի փոխվեն,

դա հասկանալի է, բայց ոչ վաղը, կամ էլ մյուս օրը։ Իսկ այժմ ինչ-որ ցայտնոտային տրամադրություններ են ստեղծվում, ասում են՝ այսօր, վաղը։ Այդպիսի պահանջ առաջ քաշողները պղտոր ջրի մեջ ձուկ որսացողներ են։ Ամեն բան ժամանակ է պահանջում և՛ գնահատական տալու համար, և՛ մեղш վորներ փնտրելու համար։ Այսօր վերլուծել քառասունչորս օրը ամբողջությամբ, անհնար է։ Դեռևս նոր փաստեր կբացահայտվեն կգան, նոր բացահայտումներ կլինեն։ Իսկ այսօր ոմանք վայրկենական, ոտքի վրա վերլուծում են,

գնահատական են տալիս, մե ղшվոր են գտնում ու պահանջում են, որ այդ մե ղшվորը հրաժարական տա։ Այս մոտեցումը ճքշտ չէ։ – Կառավարության կազմը փոփոխվում գրեթե ամբողջական։ Սա ի՞նչ նպատակ է հետապնդում, ձեր կարծիքով։ – Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ կառավարության կազմը փոխելը, հին մարդկանց աշխատանքից ազատելն ու նորերին բերելը չէ խնդրի լուծումը։ Մարդկային տեսակ կա, որ նրանց պետք է բերել, տեղ տալ, գնահատել։ Այդ անձինք են ի վիճակի խնդիր լուծել։ Երիտասարդները միշտ չէ,

որ կարող են առաջադրված հարցերը լուծել։ Երբեմն փորձը շատ ավելի կարևոր է։ – Իսկ Ձեր կարծիքով՝ նախկինները իշխանության ձգտում են ավելի շատ ինչի համար, իրենց ունեցածը պահելո՞ւ, թե՞ հնարավոր պատասխանատվությունից խուսափելու նպատակով։– Նախկինները, ինձ չի թվում, թե իշխանության գալու հույս ունեն։ Ես այդ կարծիքին չեմ, եթե նախկին ասելով՝ նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին։ Ես այն կարծիքին չեմ,

որ իրենք անձամբ ցանկանում են հետ գալ։ Քաղաքական ու ժերը, ՀՀԿ-ն, այո՛, կարող է ցանկանան որպես քաղաքական ուժ հետ գալ, սակայն ոչ հենց Սարգսյան Սերժը, կամ էլ Քոչարյան Ռոբերտը։ Ես դա բացառում եմ։ Նրանք անձամբ էլ ակտիվ չեն։ Սակայն այլ բան է, որ նրանք կցանկանան այնպիսի մարդու դնել, որ իրենց արածները թաքցնեն, գնան։ – Իսկ երկրում տեղի ունեցող իրավիճակը կայունացնելու

ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է կիրառվեն։ – Միայն երկխոսություն։ Նստել, խոսել, բանակցել։ Իրար հш յհոյելով, իրար սպш ռնալով, իրար վш խեցնելով և այլն, հեռու չենք գնա։ Այսօր քաղաքական ար ենայում գտնվող անձինք պիտի նստեն, խոսեն ու գիտակցեն, որ ստեղծված վիճակը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Անցածից մենք չենք քաղում դասեր ու ներքաղաքական կյանքում, արտաքին քաղաքականության մեջ կրկնում ենք հենց նույն սխալները։ Իսկ այդ երևույթը բացասական երևույթ է։ Պատմությունից պետք է դասեր քաղել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *