Երբ փոքր էի, «պш տերազմ» բառի իմ սեփական մեկնաբանությունն ունեի, սկսվեց իրական պш տերազմը, ու… Զп հված Նարեկ Հովհանիսյանի սիրելիի ՀՈւԶԻՉ գրառումը

Սեպտեմբերի քսանյոթից սկսած` Ադրբեջանը սկսել էր լայնածավալ ռш զմական գործողություններ: Հանուն հայրենիքի ազատության` իրենց կյանքն են նվիրել բազում քաջ հայորդիներ: Ձեզ ենք ցանկանում ներկայանցնել Նարեկ Հովհաննիսյանի մասին պատմող սիրելիի` Նոննա Համբարձումյանի հուզիչ խոսքերը:

Երբ փոքր էի, «պш-տերազմ» բառի իմ սեփական մեկնաբանությունն ունեի, կապում էի պատերը ձևավորելու, նախշազարդելու հետ։ Մեծանալով՝ կյանքի հետ «մինի-պш-տերազմ»-ներ տվեցի. կորցրեցի, գտա, նորից կորցրեցի… Գտա քեզ ու կյանքի հետ զինադադար կնքեցի… Սկսվեց իրական պш-տերազմը, ու ես հասկացա, որ «պш-տերազմ» բառը պատի հետ կապ ունի այնքանով միայն, որ ш-վիրում է այն…

Պш-տերազմը պատեր է ավիրում, պш-տերազմը կյանքեր է ш-վիրում։ Եվ պատերազմի հականիշն ինձ համար ամենևին էլ խաղաղությունը չէ, նախապш-տերազմն է, այնտեղ Դու կաս։
Իսկ հիմա… թե իմանամ՝ աշխարհի որևէ կետում կաս, կգամ՝ ձեռքերումդ նորից մարելու, կհատեմ բոլոր լայնությունները, որ աշխարհից նեղացած չմնամ։ Կш-յրվեմ, որ մոխիրս քամին քեզ բերի, ջուր կդառնամ ու ճակատովդ

կհոսեմ, հող կդառնամ ու կտեղավորվեմ մազերիդ մեջ , որ մատներդ ինձ շոյեն, և ոտքերիդ տակ, որ անկումներդ գրկումս լինեն։ Կգամ, ցш-վդ կտանեմ, վերքդ կբուժեմ, որ վերքերիս համար մեղավորներ չփնտրեմ։ Միայն իմանամ, որ աշխարհի ինչ-որ կետում կաս։ Միա՛յն իմանամ… Ինձ սպիտակն էինք ընտրել, քեզ համար՝ դասական սևը։ Թևանցուկ պետք է եկեղեցի մտնեինք։ Սակայն… խախտվեց հավասարակշռությունը… ես սևեր հագա…

Եվ ընդհանրապես կյանքի հավասարակշռություն կոչվածը հօդս է ցնդում, երբ կանայք են իրենց տղամարդկանց ծաղիկներ տանում…
Օրերն անցնում են…
Միևնույնն է ես շարունակում եմ կարոտել քեզ։ Պատերին եղունգներով անվանատառդ չեմ փորագրում, սակայն մատներովս ստեղծում և քնքշորեն հիանում եմ դիմագծերովդ։

Կատարյալ են ցնորվելու աստիճան։ Որսում եմ ձայնդ քամիների մեջ և գլուխս ներքև գցում՝ կրծքիդ հենելու։ Աչքերումս ես, սակայն հայելիներն ինչու՞ չեն արտացոլում քո կերպարանքը։ Եվ եթե իմանայի՝ մի օր մեջքս կп-տրվելու է, կանգելուն չէի սովորի, ուր մնաց ՝ քայլելուն ու սավառնելուն…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *