Թուրքիայի և ՌԴ-ի միջև տարաձայնnւթյnւններ են առաջացել՝ կապված ԱՀ-ում խաղաղապահների տեղակայման հետ։ Այս մասին հաղորդում է «Էրմենիհաբերը» հղում անելով «Ռոյթերս» լրատվական գործակալությանը։ Տարաձայնությունները կապված են այն հանգամանքի
հետ, որ թուրքերը ուզում են բացել ռուս-թուրքական միասնական համակարգող կենտրոնից անկախ դիտակետ։ Ըստ «Ռոյթերս»–ի, Թուրքիայի և ՌԴ-ի միջև համատեղ մոնիտորինգային առաքելության չափորոշիչների շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ «ՌԴ-ն կարծում է, որ Թուրքիայի համար պարտադիր
չէ տեղակայել դիտորդական կետ տարածաշրջանում, որը կգործի միասնական կենտրոնից անկախ։ Բայց դա սկզբունքային է Թուրքիայի համար», – գործակալության հետ զրույցում հայտնել է թուրքական կողմը։ Ինչպես պարզաբանել է աղբյուրը, այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի տասնմեկին ՌԴ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները
ստորագրել են հուշագիր համատեղ մոնիտորինգային կենտրոն ստեղծելու վերաբերյալ, որը վերահսկելու է ԼՂ-ում կրш կի դադարեցման ռեժիմի պահպանումը։ Կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում։ Միաժամանակ ռուս խաղաղապահները տարածաշրջանում տեղակայել են քսաներեք դիտորդական կետ։