ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր խորհրդակցություն է անցկացրել ԱԳ, պաշտպանության նախարարների եւ այլ պաշտոնյաների հետ, ԼՂ-ի իրավիճակի կապակցությամբ։ ԱԳ նախարար Լավրովն հայտնել է, որ նկատելի են նոյեմբերի ինիի ստորագրված եռակողմ
հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձեր: «Ցա վոք, միտում կա: Մենք զգում ենք դա, որ փորձում են կագնեցնել ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև նոյեմբերի ինիին ստորագրված հայտարարության կատարումը, փորձում են թույլ չտալ, որ տվյալ հայտարարությունն ամբողջությամբ կատարվի, թեև բոլորը ստիպված են ընդունել, որ այն հաջողությամբ
իրականացվում է: Խաղաղապահ առաքելության բնույթը փոխելու փորձերը մենք ևս տեսնում ենք, դեռ թաքուն, սակայն դրանք նույնպես տեղի են ունենում», հայտնել է Լավրովը: Նրանք, ովքեր փորձում են արգելակել Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջեւ ԼՂ-ի հարցով եռակողմ համաձայնության իրագործումը, պետք է գիտակցեն, որ տվյալ փաստաթղթի այլընտրանքը պш տերшզմն է, ի պատասխան հայտնել է Պուտինը, ավելացնելով, որ իր համար անսպասելի էր տվյալ հանգամանքը։
Հայկական կողմում կարծես թե խնդիր չկա, քանզի քաղաքական ղեկավարությունը եւ ընդդիմությունն ընդունել են այդ փաստաթուղթը եւ զբաղված են լիովին այլ հարցերով։ Հանրությունը դեռ շոկի մեջ է եւ առայժմ կողքից հետեւում է իշխանություն-ընդդիմություն պայքարին, որը թվում է համակերպվածության նշան է։ Բաքվի կողմից պայմանավորվածությունը խախտելու պարագայում Պուտինն Աբխազիայի եւ Օսիայի օրինակով զգուշացրել է, որ տվյալ դեպքում ՌԴ-ն կարող է ճանաչել Ղարաբաղը։