Ցш վալի կադրեր. Ինչպես են մերոնք լքելուց առաջ պш յթացրել Քարվաճառի ՊԲ զորամասը, որը կեսգիշերից անցնում է Ադրբեջանին

Նախ նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել.
Հարգելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ ողջ հայ ազգի համար ծանր, շատ դժվար որոշում եմ կայացրել: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պш տերազմը ժամը 01.00-ից

դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության բովանդակությունը, որ արդեն հայտնի է, աննկարագրելի ցш վոտ է անձամբ ինձ եւ բոլորի համար:Այդ որոշումը կայացրել եմ ռш զմական իրադրության խորը վերլուծության ու այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում:Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված

դրությունում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենաճիշտ տարբերակն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն տեսաուղերձով: Սա հաղթանակ չէ, բայց պարտություն էլ չի կարելի կոչել, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես համարում: Մենք մեզ երբեք պш րտված չենք ճանաչի ու սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ: Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար: Խոնարհվում եմ

մեր բոլոր նш հատակների առջև: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը: Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է: Կեցցե՛ ՀՀ-ն: Կեցցե՜ Արցախը:
Ձեզ ենք ցանկանում ներկայացնել ցш վալի տեսանթյութ, թե ինչպես են հայ զինվորականները պш յթեցրել Քարվաճառի շրջանում գտնվող մի զորամաս.
Տեսանյութը` ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *