Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում էր օրեցօր шրժեզրկմшն նոր ռեկորդներ սահմանել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Ստեղծված իրավիճակի պատճառով Թուրքիայում տևական ժամանակ տարբեր շրջանակներ, որպես գլխավոր պատասխանատուի, պահանջում էին Էրդողանի փեսայի
հրաժարականը: Տեղեկացնում է «Էրմենիհաբերը»: Նշենք, որ Թուրքիայի արտարժույթի շուկայում մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի անկման վերջին պատմական հակառեկորդը կազմել էր 8․58: Իսկ մեկ եվրոյի դիմաց սահմանվել էր 10․19 թուրքական լիրայի փոխարժեք։ Մեկ ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել էր՝ կազմելով 11.19:
Նոյեմբերի տասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հրաժարականից հետո, թուրքական ազգային արժույթը որոշակիորեն բարելավեց դիրքերը արտարժույթի շուկայում, բայց նոյեմբերի 23-ից սկսեց նորից արժեզրկվել: Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների
դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադառնալով թեմային Թվիյթերում գրել է. «Դոլարը նորից հատեց թուրքական ութ լիրայի շեմը: Անգամ տոկոսադրույքի տասնհինգ տոկոսով բարձրացումը չկարողացավ իջեցնել դոլարի ջերմությունը: Քանի դեռ միաձնյա ռեժիմ է, կոսմետիկ միջոցներն անարդյnւնավետ են»: