Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվեցին լուրեր, ըստ որոնց՝ Սոթքում հավաքվել են մի խումբ Ադրբեջանցիներ և պահանջում են 1 ժամվա մեջ ազատել տարածքը։ Նաև շրջանառվում էին ադրբեջանցիների կողմից՝ Վարդենիսը գրա վելու մասին լուրերը։ Բայց ՀՀ կառավարությունը հերքեցին այդ մասին։
Վահան Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը. «Ադրբեջանցիների կողմից՝ Հայաստանի տարածք ներ խուժելու մասին տեղեկությունը պարզապես կեղծիք է: 1-ին նկարում պատկերված է
ՀՀ-ի ու Քարվաճառի շրջանի սահմանագիծը, որը ոնց տեսաք անցնում է Սոթքի ոսկու հանքի միջով: Հայերը դարպասները տեղադրելիս, փոքրիկ աֆերիստություն էին գործել, դրանք դնելով 1.5 կիլոմետր առաջ, դեպի Քարվաճառի տարածք , որպեսզի վերահսկողության
ներքո պահեն հանքը ամբողջությամբ: Ինչը Ադրբեջանցիները տեսել էին ու միանշանակ, նրանց դուրը չէր եկել և այժմ նրանք, ուզում են դարպասները հենց սահմանի վրա դնեն: Իսկ պղտոր ջրի մեջ ձուկ բռնողները Ֆեյսբուքում արդեն, Վարդենիսն էլ տվեցին թուրքին»։