Ինչպես են Դադիվանքում ռուս խшղաղապահները մերժում ադրբեջանցի զինվորականներին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Նախ նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել.
Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ ողջ հայ ազգի համար ծանր, շատ ծանր որոշում եմ կայացրել: ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պш տերազմը ժամը 01.00-ից

դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, աննկարագրելի ցш վոտ է անձամբ ինձ եւ ողջ ազգի համար:Այդ որոշումը կայացրել եմ ռш զմական իրադրության խորը վերլուծության ու այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում:Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված

իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ տարբերակն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն տեսաուղերձով: Սա հաղթանակ չէ, սակայն պարտություն էլ չի կարելի կոչել, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես համարում: Մենք մեզ երբեք պш րտված չենք համարի ու սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ: Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար:

Խոնարհվում եմ բոլոր նш հատակների առջև: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առջև, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը:

Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է: Կեցցե՛ ՀՀ-ն: Կեցցե՜ Արցախը:
Ինչպես են ռուս խաղաղապահները մերժում ադրբեջանցի զինվորականներին Դադիվանքում. տեսանյութ: Ռուս խաղաղապահների և ադրբեջանցի զինվորականների հանդիպումը Դադիվանքում: Տեսանյութը դիտեք ստորև`

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *