Հարգելի՛ Զորի Հայկի, Ուղիղ 7 տարի 1 ամիս առաջ՝ 2013 թ. հոկտեմբերի 24-ին, հրապարակել էի Ձեր՝ ինձ ուղղված նամակի պատասխանը: Ելնելով այն իրողությունից, որ այս օրերին 1000-ավոր նամակներ եմ ստանում Արցախում, ՀՀ-ում և իմ երկրում ապրող Ձեր հայրենակիցներից և այն հանգամանքից, որ տեխնիկապես անհնար է պատասխանել բոլորին հատ առ հատ, որոշեցի բոլորի պատասխանը խտացնել ստորև ներկայացվող տողերում և ուղարկել Ձեզ: Հարգելի՛ Զորի Հայկի, Ձեր հայրենակիցների մի հսկայական խումբ
ինձ մեղադ րում է պш տերազմի ընթացքուն հայ ազգին մենակ թողնելու, իմ զո րքով եւ զեն քով կա՛մ չօժանդակելու, կա՛մ ուշացմամբ օժանդակելու մասին, ինչի հետևանքով ադրբեջանցիները հաղթեցին: Ձեր հայրենակիցները խստորեն դш տապարտում են ինձ և մեղ ադրում, որ ես չեմ գիտակցել տարածաշրջանում ՌԴ շահերը և պատճառ եմ հանդիսացել, որպեսզի թյուրքական գործոնն Անդրկովկասում ամրանա: Գիտե՞ք, Զորի Հայկի, այստեղ ուզում եմ մեջբերել նախորդ նամակումս արտահայտած այն միտքը, ըստ որի՝ ես յուրաքանչյուրի նամակում տեսնում եմ այն վախի, այն սшր սափի զգացումները, որ արտահայտել են Ձեր իսկ հայրենակիցները՝
կապված թուրք-ադրբեջանական վտш նգի հետ: Ձեր պատմությունն է երևի ստ իպել գրառման մեջ արտահայտել այդ բոլորը: Ձեր հայրենազր կման ու ցեղաս պшնության պատմությունը: Զորի Հայկի, ինձ, այս ամենով հանդերձ, ապշեցնում է այն հանգամանքը, որ այդ նույն Ձեր պատմությունը չի ստի պել ձեզ՝ գոնե մասամբ փոխվելու: Էլի նույնն եք, ինչ կայիք, օրինակ, Իսրայել Օրու, Հովսեփ Էմինի կամ այլոց ժամանակներում: Մի՞թե ձեզ համար դաս չեղան այդ ժամանակները, մի՞թե ձեզ պատմությունը չապացուցեց, որ հայերիդ պետականությունը վերականգնվեց
ոչ թե Օրու, Էմինի նամակների ու խնդրագրերի, այլ 1918 թվականի հերոսամшր տում ընկած հայ զինվորների шրյ ան հենքի վրա: Կամ 1991 թվականին Արցախն անկախացավ ոչ թե նույն Ձեր կամ Սիլվա Կապուտիկյանի՝ Մ. Գորբաչովին ուղղված նամակների, այլ շուրջ յոթ հազար զп հված հայ ազատամшր տիկների շնորհիվ: Շարունակելով նախորդ նամակումս արտահայտած կարծիքս. խնդրում եմ, հասկացեք, Զորի Հայկի, նամակը կամ բո ղոքը զեն քերի մեջ ամենաթույլն է, և մի՛ մոռացեք, որ Դուք այլևս ունեք պետություն, իսկ մենք՝ ռուսներս, կայսերական շահեր:
Հարգելի՛ Զորի Հայկի, Այն, որ հասարակ անձինք, զп հվածների ծնողները, թեկուզև գիտնականներն ու գործարարները կամ այլ ազդեցիկ մարդիկ իրենց նամակներում փորձում են ինձ բացատրել ՌԴ-ի շահերը Անդրկովկասում, փորձել կամ փորձում են դրանով իսկ դր դել ինձ՝ ժամ առաջ հասնել օգնության կամ փրկել Արցախն ու իրենց զավակներին, դա, միանշանակ, ծիծաղելի, բայց ինչ – որ տեղ հասկանալի ու բացատրելի է ինձ համար. այդ մարդիկ պարզ եւ հասարակ մարդիկ են, ոչ դիվանագետներ կամ ղեկավար պաշտոններ զբաղեցնող մարդիկ:
Բայց այն իրողությունը, որ այդ նույն վարքագիծն է ցուցաբերել պшտե րազմի գրեթե ամբողջ ընթացքում նաև Ձեր երկրի ղեկավարը՝ դա արդեն ինձ համար ծիծաղելի, իսկ ձեր ազգի համար՝ մեծագույն ող բերգություն է: Պատկերացնու՞մ եք, թե ինչի մասին է խոսքը, հարգելի Զորի Հայկի. մոլորակի խոշորագույն պետության ղեկավարին փորձում է դասեր տալ մի փոքրիկ երկրի դեղին մամուլի չկայացած խմբագիր՝ «բացատրելով» ինձ, թե ինչի համար ու ինչպես պետք է վարվի տվյալ դեպքում ՌԴ-ն:
Հարգելի Զորի Հայկի, Ի դեմս հայ ազգի՝ դիմում եմ Ձեզ՝ վերջին անգամ հիշեցնելով. ՌԴ-ն երբեք չի ուշանում՝ իր շահերի տեսանկյունից, նա, ցш վոք, ուշանում է ձեր պատկերացումներում: Ես արդեն ասել էի Ձեզ. չկասկածե՛ք, որ մեր զո րքը մի օր նույնիսկ չի մնա Արաքսի ափին, եթե դա չբխի մեր կայսերական շահերից, և հակառակը՝ մնալու ենք այնտեղ, եթե նույնիսկ Ձեր հայոց հողում բնակվեն Ջորջ Սորոսի ծրագրերի երեք մլն ներկայացուցիչներ: Զորի Հայկի,
Դուք 2013 թվականին գրված Ձեր նամակում հիշատակել էիք Գյուլիստանի պայմանագիրը, որով ԱՀ-ն անցավ ՌԴ-ին, իսկ արցախա-ադրբեջանական վերջին պшտե րազմում Արցախի նախագահի՝ ինձ ուղղված նամակում նշված է, որ մեկ 100ամյկից ավելի (19-րդ դարում և 20-րդ դարի 10-ական թթ.) ԼՂ-ն գտնվել է ցարական ՌԴ-ի կազմում: Գիտեք, Զորի Հայկի, ես հասկանում եմ բոլորիդ, հասկանում եմ, որ իրադրություններն են պարտադրում գրել նման ոչ պատվաբեր նամակներ, և այդ առիթով իմ արձագանքից առաջ կուզենայի
մի քանի դիտարկում կատարել՝ վերահաստատելով այն ամենը, ինչը գրել էի սրանից ուղիղ յոթ տարի առաջ: Ցш վոք, այսօր տառացիորեն իրականացավ այն, ինչի մասին ես զգուշացրել էի այն ժամանակ: Զորի Հայկի, Իմ տպավորությունն այն է, որ Դուք չեք գիտակցել ԱՀ-ի առավելությունը, օրինակ, ռուսներիս կողմից ճանաչված Աբխազիայի կամ Հարավային Օսիայի նկատմամբ: Այն ժամանակ ես նշել էի այն լրջագույն տարբերությունը, որի արժեքը Դուք այդպես էլ չհասկցաք:
Դեռ 7 տարի առաջ նշել էի՝ Արցախը պաշտ պանում է Արցախի ՊԲ-ն՝ ի տարբերություն Աբխազիայի և Հարավային Օսիայի, ուր տեղակայված են ռուսական զո րքերը: Ես հիշեցնեմ, որ և՛ պետականության կայացման, և՛ միջազգային բանակցությունների թոհուբոհում Արցախի առավելությունն այս համատեքստում անառարկելի էր: Ես նշել էի, որ առայժմ չեմ ուզում զոր քեր տեղակայել Արցախում: Ավելին՝ բառացիորեն զգուշացրել էի, որ, այդուհանդերձ, եթե հայերդ շարունակեք չբնակեցնել ԱՀ-ն, չհզորացնել այն, շարունակեք արևմուտքի քш յքայիչ դրամաշնորհներով մուկ ու կատու խաղալ մեր աչքի առաջ, ինչի պատճառով մի օր Արցախը դառնա անպաշտպան,
ես կմտածեմ այդ մասին: Զորի Հայկի, հիշու՞մ եք իմ այս տողերը. «Եվ այդժամ ֆիզիկապես կլինի Արցախը, սակայն Արցախում ռուսական դրոշի առկայությունը շատ բան կփոխի Ձեր երկրում, Ձեր հոգիներում: Մտածե՛ք այս մասին»: Ես խորապես ցш վում եմ, որ եղավ այն, ինչի մասին զգուշացրել էի, սակայ, ինչպես ասում են, նետն արձակված է, և այն անհնար է հետ վերադարձնել: Այժմ Արցախում ռուսական դրոշն է, այն է՝ այստեղ այլևս ոչ թե հայկական, այլ մեր կայսերական շահերն են:
Ձեր ղեկավարության քայլերի պատճառով, ինչի մասին ստորև կխոսեմ, դուք չկարողացաք նույնիսկ Խորհրդային Ղարաբաղը պահել, և հիմա ստիպված ենք Արցախ ասելով հասկանալ մի փոքրիկ բեկոր, որտեղ անունով հայկական է միայն պատմությունը, մշակույթն ու ՌԴ-ի ձեռքերին նայող Ձեր հայրենակիցների մի թշվ առ հատված: Ուրիշ ոչինչ: Արցախ ասելով այլևս հասկանում ենք ոչ թե հայկական պետություն, այլ ՌԴ կայսերական շահերի նոր հենարան: Որքան էլ դш ժան հնչի՝ այլևս Արցախ գոյություն չունի, Զորի Հայկի, և Ձեր հայրենակիցների шր յամբ
ձեռք բերված Ձեր հայրենիքն ավելի քան քսանհինգ տարի հետո նորից խլվ եց ձեզանից: Իսկ ինչու՞ եղավ այդպես: Հարցրե՞լ եք ինքներդ Ձեզ և ուրիշներին: Զորի Հայկի, Ես վերևում ամենևին ոչ պատահական գործածեցի «հայրենիք» բառը: Իսկ ի՞նչ է այն իրականում, և Արցախն իր, Ձեր որակմամբ՝ ազատագրված տարածքներով, արդյո՞ք ձեր հայրենիքն էր: Գիտեք, Զորի Հայկի, ես գիտակցուն եմ, որ Դուք այժմ կժպտաք և կասեք՝ խենթ եմ կամ ծաղրում եմ Ձեզ, քանզի ինչպե՞ս կարող էի չիմանալ հայերիդ
պատմությունը, այդ տարածքներում հայկական բազմահազարամյա քաղաքակրթության տեղի ու դերի մասին և անել նման հայտարարություններ: Գիտեք, Զորի Հայկի, հողը նրանն է, ով ապրում է այնտեղ: Նախորդ նամակում ես արտահայտել էի իմ զարմանքն առ այն, թե ինչպես կազմալ ուծված 10 հազարանոց իրաքահայ համայնքից Ձեր հայրենակիցները եկան ոչ թե Արցախի ազատագրված ու բերրի տարածքներ, այլ՝ վերահաստատվեցին այլ երկրներում: Զարմանքս կրկնվեց, երբ յոթանասում հազարանոց կազմալ ուծված սիրիահայ համայքից
նույնպես մատների վրա հաշվվող հայեր եկան Արցախ: Այս շարքը կարող ենք շարունակել անվերջ՝ բոլոր երկրների պարագայում: Զորի Հայկի, ես համաձայն եմ, որ Արցախը բոլոր առումներով պատկանում է հայերիդ, սակայն դուք այն ձեր հայրենիքը համարելու հիմքերը սա սանել եք ձեր իսկ վարքագծով: Դուք այս ամբողջ ընթացքում գերադասել եք ապրել Եվրոպայում, ամերիկյան երկրներում, նույնիսկ Ռուսաստանի հեռավորարևելյան սառույցների վրա կամ տայգաներում, քան ձեր հրաշակերտ Արցախում: Դուք սիրում եք երազել հայրենիքի մասին, գեղեցիկ երգեր գրել Մայր Արաքսի մասին, բայց երբ այն ձերն էր, չփարվեցիք նրան: Այս 25 տարիների
ընթացքում Ձեր հայրենակիցներից քանի՞սը եկան ապրելու շուրջ 120 կմ ձգվող Մայր Արաքսի ափին, այն տարածքներում, որոնք օրերս նվաճեց Ադրբեջանը: Դուք սիրում եք երգել «Արասքսից այն կողմ» հայրենիքի մասին, բայց գերագույն անտարբերություն կար ձեր մեջ «Արաքսից այս կողմ» 25 տարի ձերը եղած դրախտային հայրենիքի նկատմամբ: Ես զարմանում եմ՝ ինչու՞ է այդպես: Զորի Հայկի, Որքան էլ Ձեզ դուր չգան այս խոսքերը՝ պետք է դրանք լսեք. կարճ ժամանակ անց ադրբեջանցիները կապացուցեն, որ Արցախն իրենց հայրենիքն է:
Իսկ դրա համար չափազանց պարզ մի քայլ է հարկավոր. գալ և զանգվածաբար բնակեցնել այն վայրերը, որոնք դուք ամայի էիք թողել տասնամյակներ շարունակ: Այն վայրերը, որոնք «հայրենիք» կոչելով և դրա մասին երգելով՝ հանդիսացաք նրա սոսկ զբոսաշրջիկը: Աստված բոլորիս առողջություն տա, և ես Ձեզ կգրեմ նաև մի քանի տարի հետո, երբ մենք, դուք, ամբողջ աշխարհն ականատեսը կլինի ձեզ համար դш ժան մի իրողության. Արցախը, որի մեծագույն մասն անցավ Ադրբեջանին, դառնալու է մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների հայրենիքը:
Նրանք գալու են ապրելու այնտեղ, այն «հայրենիքում», որի արժեքը դուք չգիտակցեցիք: Զորի Հայկի, Անկախ վերոնշյալից՝ ես հարգում եմ հայ ազգին և ափսոսում կատարվածի համար: Այդուհանդերձ, ՌԴ-ի կայսերական շահերի համար ձեր և Ադրբեջանի տխմար ղեկավարությունը հրաշալի հնարավորություններ ստեղծեց, և մենք հիմա հիանալի կերպով ամրանում ենք Արցախում: Սակայն եթե հիմարության հարցում մրցեն, Նիկոլը միանշանակ առաջատար է. նա այդպես էլ չհասկացավ կայսրության լեզուն, և մեզ հետ աշխատելու բոլոր փորձերը ավելի շատ իմիտացիա էին, զուտ արարողակարգ, քան բովանդակություն: Նրա գրեթե բոլոր պաշտոնյաները
հակառուսներ էին և են, որոնք իրենց ողորմելի վարքագծով որևիցե արժեք չէին և չեն ներկայացնում մեզ համար: Նրա գրեթե բոլոր նշանակումները՝ մարզպետներից մինչ նախարարներ ու այլ մանր ու խոշոր չին ովնիկներ, վիրա վորանք էին մեզ համար: Բերեմ մի օրինակ. իմ հայրենի Լենինգրադի մարզը բարեկամական հարաբերություններ ուներ և բավականին արդյունավետ ծրագրեր էր պատրաստվում իրագործել ՀՀ-ի Արագածոտնի մարզի հետ: Սակայն եկավ Նիկոլի Իշխանությունը, և 2018 թվականի աշնանը մարզպետ նշանակվեց մի երիտասարդ, որի մասին Լենինգրադի
մարզի ղեկավարությունն ինձ զեկուցեց հետևյալը. նա հակառուսական ակցիաների ժամանակ անարգել է մեր պետական դրոշը, և մենք այսպիսի պաշտոնյայի հետ ոչինչ չունենք խոսելու:
Սակայն այդ ամենի համար չէր, որ պարտվեցիք Արցախում: Բնա՛վ: Այդ ողորմելիները որևիցե կերպ չեն ազդել և ազդելու մեր՝ Անդրկովկասում ունեցած կայսերական շահերի ու քայլերի վրա: Վերևում արդեն խոսեցի այդ մասին: Այստեղից ելնելով՝ մենք առաջնորդվել ենք մեր պարտավորություններով ու լիարժեքորեն կատարել դրանք: Կարո՞ղ էինք ավելին անել: Միգուցե: Եթե, օրինակ, ձեր ղեկավարությունը ոչ թե զանգահարելու ընթացքում
կամ մամուլով սեթևեթելով մեր շահերը բացատրեր մեզ, այլ լսեր մեզ և հանդես գար կոնկրետ պլան-առաջարկով: Դա չեղավ: Եվ գիտե՞ք ինչու: Քանզի ողջ հակառուսական զանգվածը, այն ողորմելիների հավաքածուն, որը կոչվում էր ՀՀ և Արցախի ղեկավարություն, պш տերազմի ողջ ընթացքում զբաղված էր ոչ թե մեզ հետ աշխատանքներ կատարելով և պш տերազմը սառը գլխով վերլուծելով, այլ Ձեր ազգի ոսկե զավակների կյանքի գնով գնալով արկածախնդրության՝ ուզում էր սասանել մեր դիրքերն Անդրկովկասում: Մենք, դա իմանալով, ծիծաղով էինք հետևում գործընթացներին և հարց տալիս՝ այս
հիմարները մինչև ե՞րբ են հավատալու այդ ցնորամիտ գաղափարներին, թե մի բուռ քաջարի զինվոր զո հելով և դրանով իսկ սեփական ժողորդի շրջանում պшտ երազմի իմի տացիա ստեղծելով՝ ՌԴ-ին կարելի է վտ արել տարածաշրջանից: Զորի Հայկի, Դուք և Ձեր հայրենակիցները, ովքեր հիմա ապրում են հայրենազր կման դառնաշունչ օրեր, պետք է մեխանիկայի ոսկե կանոնի նման գիտակցեք, որ Ձեր արկածախնդիր իշխանությունները պայ քարել են ոչ թե հանունի, այլ ընդդեմի, ընդդեմ ռուսական շահերի: Խնդրում եմ այստեղ չշփոթել պայ քարողներին: Ձեր ժողովուրդը, Ձեր զինվորն ու սպան պայ քարել են առյուծաբար, ես խոնարհվում եմ նրանց բոլորի առջև՝
անկախ ամեն ինչից, սակայն պայք արողների մյուս հատվածը՝ իշխանություն կամ առաջնորդ կոչվածը, ցш վոք, արևմուտքի իրենց սյուզերենների թելադրանքով կռվ ում էր ընդդեմ մեր շահերի: Այստեղ «կռ վել» բառը պետք է վերցնել չակերտներում, քանզի այդ առաջնորդները ոչ թե կռվ ում էին Ձեր պատկերացրածով, այլ իրագործում էին խոշորագույն մի պլան: Դա էր նաև պատճառը, որ մի քանի պш տերազմ տեսած հզոր գեներալները, ռшզ մի խոշոր գործիչներն ու դեմքերը պш տերազմի սկզբնափուլում պատերի տակ թերթ էին կարդում, իսկ նրանց փոխարեն
պш տերազմը գրեթե «ղեկավարում էին» կամ Արցախում էին հայտնվել նրանք, որոնց վաստակեցին ձեզ համար այս մեծ ողբեր գությունը: Դա էր պատճառը, որ ձեր զп րքերն արագորեն «պարտ վեցին» նախատեսված բոլոր ուղղություններով, իսկ նշածս հզոր գեներալներին ձևականորեն մш րտի մեջ մտցրին այնժամ, երբ պш տերազմի ելքը որոշված էր: Դա էր պատճառը, որ ձեր հասարակությունը, անգամ կռվ ող բանակը պարբերաբար շո կի մեջ էր հայտնվում, երբ նահանջ էր տեղի ունենում ամենաանհավանական մատույցներից ու բարձունքներից:
Ձեր ղեկավարության մոտ այդպես էլ լրջություն ի հայտ չեկավ. նրանք իշխանության գալուց ի վեր և պш տերազմական թե ժ օրերին երբեք չհասկացան, թե ինչպիսի հшն ցավոր արկածախնդրության են տանում սեփական ազգին ու պետությանը:
Արդյունքում, ինչին և մենք սպասում էինք, ստեղծվեց մի իրադրություն, երբ Թուրքիա-ՆԱՏՕ-ի գաղտնի պլանի կատարումը, այն է՝ 7 շրջաններ + Շուշի քաղաքը, Ձեր իսկ ղեկավարության միջոցով իրագործվեց գրեթե լիարժեքորեն, և իրերի ընթացքը հասավ այն սահմանագծին, որտեղ արդեն մենք պետք է կտրուկ միջամտեինք: Դա արդեն այն կարմիր գիծն էր, որտեղից սկզբնավորվում էր ռուսական կայսերական շահը:
Եվ մենք եկանք: Ցш վոք, Ձեր ղեկավարության այդպիսի վարքագծի պայմաններում դուք հիմա ունեք կորուսյալ Արցախ (այն մի քանի բե կորը ևս, որտեղ մենք բազավորվում ենք, ինչպես նշեցի՝ չի կարող համարվել հայկական), իսկ մենք, միաժամանակ նաև դուք, ունենք Թուրքիա-ՆԱՏՕ-ի հավակնությունների թիր ախ դարձած Արցախի մնացած ողջ հատվածները: Կատարելով Թուրքիա – ՆԱՏՕ-ի պլանը և Արցախի մեծագույն մասը հանձնելով նրանց, ձեր արկածախնդիրների խմբավորումը Արցախը վերածեց ՀԱՊԿ-ՆԱՏՕ-ի շփման գծի և աշխարհաքաղաքական շահերի բախ ման թատերաբեմի:
Եվ Ձեզ համար ամենաողբե րգականն այն է, որ այս ամենի հետ մեկտեղ օրավուր խորտակվում է ձեր Մայր պետության՝ Հայաստանի ապագան: Այն, առանց ԱՀ-ի տնտեսական, ռш զմաստրատեգիական ու բարոյական ազդակների, պարզապես չի կարող գոյատևել: Եվ ոչ միայն պետությունը: Դուք, Ձեր ազգն այլևս հավաքական իմաստով չունի գերխնդիրներից կարևորագույնը, այդ հզոր ազգին բարոյապես ոչն չшցրել է իր իսկ ղեկավարությունը, և հիմա իմ աչքի առջև է ֆիզիկական գոյությունը քարշ տալու ելած մի թափառական ամբոխ: Իսկ թե որն է այդ ամենի տրամաբանական հանգուցալուծումը, կարծում եմ արևածաղիկ վաճառող տատիկներին անգամ պարզ է:
Զորի Հայկի, կներեք, որ շատ երկարեց նամակս, հուսով եմ՝ կարողացա անկեղծորեն ներկայացնել ամեն ինչ: Եվ վերջում՝ մի զգուշացում. 7 տարի առաջ զգուշացրի, որ ռուսական դրոշի առկայությունը շատ բան կփոխի Արցախում, ձեր հոգիներում: Մտածե՛ք այս մասին: Դուք ոչնչացրիք Արցախի դրոշը՝ փոխարինելով այն ադրբեջանակա-թուրքականով ու ռուսականով: Այժմ ստիպված եմ զգուշացնել. ռուսական դրոշի առկայությունը ՀՀ-ում՝ ձեր դրոշի փոխարեն, շատ բան կփոխի ձեր հոգիներում: Մտածե՛ք այս մասին և մի՛ կոր ծանեք ձեր հավաքական գոյության վերջին հիմնաքարը: «Վ. Վ. Պուտին» 26 նոյեմբերի, 2020 թ. Մոսկվա, Կրեմլ
Ռուսերենից թարգմանեց Վահե Սարգսյանը (Սա կարող էր լինել իրականություն)