Մենք պարտվելու ենք այնքան, մինչև… Ռեգինա Պրազյանի անդրադարձը խուճապ տարածողներին և Ռուսաստանի կազմի մեջ մտնել ցանկացողներին

Ռեգինա Պրազյանը գրում է.
Մի բան ասեմ չնեղանաք!
Հայաստանի ժողովրդին փորձում են կառավարել դրսից։ Հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ, կեղծ ցույցերով, խուճապով, մարդկանց օրըստօրե հիասթափություն ներարկելով և կիրառելով ասածս տեխնոլոգիաները։

Մենք պարտվելու ենք այնքան մինչև խուճապը ու թուլությունը չհանենք մեր մեջից ու մինչև սթափ չդատենք։ Աչքովս խուճապահար եղած ստատուս ընկավ, թե բա միանանք Ռուսաստանին ու պրծնենք։ Ինչի՞ց կպրծնեք օրինակ։ Որ ռուս-թուրքական կամ ուկրաինական պш տերազմ սկսվեց՝ ռուսը 1-ինը մեզ ԿՀԱՎԱՔԻ ու կտանի։

Էսօր մայիսի ինը նշելիս ՌԴ-ում չի էլ հիշատակվում մեր մոտ 400 հազար զп հերի մասին ու ոչ էլ մեր ունեցած մասնակցության։ Ուզում եք ատեք Փաշինյանին, սակայն էս պահին թուլություն ու հիասթափություն ցուցաբերելը կկործանի բոլորիս։ Էս պահին սոցհարթակում օդի ու ջրի պես պետք են անձինք, ովքեր կկարողանան շուտ ինֆորմացվել և կանխել ապատեղեկատվությունների

հոսքը։ Այս ամենը դեռ աթոռակռվի շարունակությունն է ու մի թույլ տվեք մեր հուզական դաշտի հետ խաղալով, մոլորեցնելով մեզ ծուղակը գցեն։ Երբ կանգնում ես шկանի վրա պետք է չշարժվես մինչև ակш նազերծեն։ Այժմ մենք էլ պետք է մեր տեղում ամուր կանգնենք ու չտրվենք էմոցիաներին, հույզերին, սш դրանքներին մինչև վտш նգը կանցնի!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *