Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Որպես հեռուստամեկնաբան ու առաջին հերթին որպես հայ՝ ես միշտ հանդուրժող կերպով եմ վերաբերվում այլակարծությանը, որովհետև կարծիքների բш խումը կարող է մտածող անձանց հանգեցնել որևիցե ճշմարտության։

Վերջին 2 կամ 3 տարիներին այլակարծությանը փոխարինելու եկավ шտ ելության խոսքը՝ եթե մեծամասնության հետ համակարծիք չես, նշանակում է, որ թշ նшմի ես։ Արցախյան երկրորդ պшտ երազմը հայ ժողովրդին պատմական ող բերգություն բերելուց զատ, նաև մի ճշմարտություն ապացուցեց, որ չպետք է հանդուրժել ամբոխին։
Երբ դու փորձում ես հարգանքով վերաբերվել տեսակետ չունեցող անձանց, միևնույն է, նրանք դա չեն գիտակցի, քանի որ այսօր նրանք ծրագրավորված են մի քարացած արտահայտության համար, վաղը կարող են նույն այդ մարդիկ ուրիշների կողմից ծրագրավորվել այլ արտահայտություններ կրկնելու նպատակով։ Ուստի, անիմաստ համարելով ամբոխին տրամաբանված ինֆորմացիա տալը, ես պարզապես արգելափակում եմ քարացած մտքեր

կրկնող ու սեփական տեսակետ չունեցող անձանց՝ լինեն դրանք վիրտուալ իրականության ֆեյք ակկաունտներ, թե իրական կյանքում մեզ շրջապատողները։ Պետք է սկսենք ինքնամաքրվել ու պետության զարգացման համար ազատվել հիմարներից։ Հայաստան պետությանը մտածող մարդիկ են անհրաժեշտ, մենք ժամանակ չունենք՝ ծախսելու անիմաստ գործերի վրա։p