Այս ամբողջ ընթացքում ես մի բանից եմ հիասթափվել… Ռեգինա Պրազյանի անդրադարձը Արցախում ռուսական մթնոլորտում բացված դպրոցին
Ռեգինա Պրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Հայաստանի Հանրապետությունում
ամենուրեք սև ժապավեններ են ու սևազգեստ անցորդներ։
Դուք ի՞նչ սրտով եք գույնզգույն հագած գունավոր փուչիկներ փչած ու տորթը թխած կյարաբախառուսական փարթի անում։
Արցախից Հայաստան էիք եկել ու այդ նույն թղթի համար պш տերազմ
կանգնեցրած Փաշինյանի հրաժարականն էիք պահանջում, որ այսօր այդ նույն թուղթը ստորագրած Պուտինին շնորհակալ լինե՞ք։ Որ մեր զп հված տղաների նկարների փոխարեն Պուտինի նկարը գրկե՞ք։ Բա մեր տղերքը՞։
Էնքան բան կուտակվեց սրտումս էդ մի նկարից։ Էնքան ցավ, էնքան ափսոսանք, էնքան վիշտ, էնքան հիասթափություն, որ էլ չգիտեմ ում և ոնց ներեմ!!! Այս ամբողջ ընթացքում ես մի բանից եմ հիասթափվել։ ՁԵԶԱՆԻՑ! Մեր տղերքին ու նրանց սխրանքը չգնահատող ՁԵԶԱՆԻՑ!!!