Վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիան իր հարաբերությունները վատացրել է մի շարք խոշոր տերությունների հետ: Այդ երկրների թվին են պատկանում Հունաստանը և ԱՄԷ-ն: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտգործնախարար Անվար Գարգաշը հայտնել է, որ Արևելյան Միջերկրական ծովի հարցում,
Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ համագործակցելով, հակաթուրքական «ճակատ» են կազմել։ Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբերը»: Այս մասին Գարգաշն հայտնել է Իտալիայի արտգործնախարարության կողմից կազմակերպված «2020թվականի Միջերկրածովյան երկխոսություններ» ֆորումին՝ պատասխանելով Թուրքիա-ԱՄԷ
հարաբերությունների մասին հարցին։ Նա նշել է, որ նման դիրքորոշում ընդունելու պատճառն նա է, որ Թուրքիան միջամտում է արաբական աշխարհի ներքին գործերին։ «Մենք արաբական երկրներով որ կարողանանք հաղթահարել արմատական երկրների տարածաշրջանային ազդեցությունը,
ինչպիսիք են Թուրքիան ու Իրանը, դիրքավորվել ենք այն ոլորտներում, որտեղ չունենք աշխարհառազմավարական և ավանդական որևիցե կապ և շահ»,- ասել է Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարարը։