Ռեգինա Պրազյանը գրել է. Արթուր Վանեցյանի կենսագրությունում նշված է, որ ավարտել է Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը 1995 թվականին։ Все было бы ничего, եթե այդ տարվա ավարտական դասարանների աշակերտներից որևիցե մեկը հիշեր նրան։ Ա և Բ դասարաններին դասավանդած ուսուցիչների հետ եմ
նույնիսկ կապ հաստատել։ Ոչ տեսել են և ոչ լսել նրա մասին։ Հետաքրքիր զուգադիպությամբ այդ ժամանակ դպրոցի տնօրեն է եղել Սարգիս Հովսեփյանը, որին ատեստատ վաճառելու համար հեռացրել էին տնօրենի պաշտոնից, սակայն չէին հասցրել դա տել, քանզի փախուստի էր դիմել ՀՀ-ից։ Հիշելով Վանեցյանի ելույթը,
որտեղ առաջին դասարանի աշակերտից վատ է կարդում տեքստը՝ տպավորություն ստեղծելով կարծես այբբենարան է ընթերցում և վանկարկում բոլոր բառերը։ Ես արդեն լուրջ կասկածներ ունեմ ձեռք բերված դիպլոմի մասին ևս։ ԲՈՒՀ ավարտածը պետք է գոնե սահուն կարդալ իմանար։
Ծույլիկ ու շատակեր Վանեցյանին սատարողները հուսով եմ նրա պես չեն քարշ տալիս իրենց գոյությունը։ Հուսով եմ գոնե ատեստատ ունեք, թե չէ ես էդքան հավես չունեմ ամեն մեկիդ կենսագրականներում նշված ինֆորմացիաների հավաստիությունը ստուգել!!!