Նախ նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել.
Հարգելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ ողջ հայ ազգի համար ծանր, շատ ծանր որոշում եմ կայացրել: ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պш տերազմը ժամը 01.00-ից
դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հայտնի է, աննկարագրելի ցш վոտ է անձամբ ինձ եւ ողջ հայ ազգի համար:Այդ որոշումը կայացրել եմ ռш զմական իրադրության խորը վերլուծության ու այդ իրադրությանը ամենալավը տիրապետող անձանց գնահատականի արդյունքում:Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված դրությունում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ տարբերակն է:
Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն տեսաուղերձով: Սա հաղթանակ չէ, բայց պարտություն էլ չի կարելի կոչել, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես համարում: Մենք մեզ երբեք պш րտված չենք կոչի ու սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ: Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ
անցյալի սխալները չկրկնելու նպատակով: Խոնարհվում եմ բոլոր նш հատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առջև, ովքեր իրենց կյանքի գնով
պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը: Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է: Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՜ Արցախը:
Ձեզ ենք ցանկանում ներկայացնել չափազանց հուզիչ տեսանյութ Եղնիկներից: