Նաիրի Հոխիկյանն իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Արցախ տանող միակ ճանապարհի անվտш նգության վերաբերյալ. Քարվաճառը Ադրբեջանին հանձնելուց հետո Ստեփանակերտից Երևան էի վերադառնում։ Շուշիի կողքով անցնելիս հանդիպեցի նկարների
մեջ երևացող ծանր տեսարանի, երբ թշ նшմին բոլոր հնարավոր վայրերում դրել է իր դրոշը, Շուշին էլ անվանել’ Շուշա։ Շուշիից հետո մայրուղու վրա հանդիպեցի ճանապարհին հանգիստ ճեմող ու ձիերի վրա որոճացող ադրբեջանական համազգեստով զինվորների։ Թեպետ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին վերահսկվում է
ռուս խաղաղապահների կողմից, բայց նրանց տեղակայման վայրերի արանքում թշ նшմու զինվորները իրենց բավական ազատ են զգում, հատկապես Լիսագորի մոտակայքում։ Հնարավոր է, այս խնդիրը ժամանակի ընթացքում կարգավորվի, բայց մինչև կարգավորվելը իմ հայրենակիցները պետք է իմանան, որ Արցախի հետ կապվող արդեն միակ մայրուղին Քարվաճառը հանձնելուց հետո ամենևին էլ անվտ шնգ
չէ, ավելին ասեմ’ ռուս խաղաղապահների ու մեկ-երկի տեղ հայ զինվորականների տեղակայման վայրերից զատ, ուրիշ որևիցե տեղ կանգնելը կարող է հարցականի տակ դնել մարդու անվտш նգությունը։ Կարևոր է ճանապարհին ադրբեջանցիների հանդիպելիս անպայման այդ մասին հայտնել խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականներին։