Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մարտակերտի գլխավոր փողոցում ապրիլյան պш տերազմի հերոսների նկարներով վահանակներ են տեղադրված վաղուց, և ոչ միայն ապրիլյան պш տերազմի։ Արցախի բոլոր դպրոցները
Հայոց բանակի անմш հացած քաջերի անունն են կրում։ Մոնթեյի, Պետոյի, Կյաժի ու մնացածի անուն արևով են երդվում։ Արցախում ոտք չդրածը խոսում է թուրքի ծրագրով՝ բաժանիր, որ տիրես, և մի շնորհակալությունն այնպես են
ներկայացնում, կարծես թե Արցախում ուրացողներ են և տղերքից շնորհակալություն չեն հայտնում։ Արցախում մեր տղերքին աստվածածնում են, այ եթե մի դպրոց, մանկապարտեզ, հիմնարկ գնաիք մտնեիք կգիտակցեիք, թե
ինչ հոսանքի տակ եք ընկել, որը փչում է թուրքիայից։ Թուրքիայից, քանի որ այս պահին թուրքիայի դեմը ռուսն առավ, թե չէ Արարատյան դաշտով էր պատրաստվում արշավեր… Խոսալուց առաջ մտածեք, թե ում խш յծն եք կուլ տալիս…