Փաշինյանն այսօրվա իր գրառմամբ բացում է այս պш տերազմի ամենակարևոր փակագիծը… Նորայր Նորիկյանի վերլուծականը Փաշինյանի գրառման մասին

Նորայր Նորիկյանը գրել է. Պարզվեց, որ այդ մեկ անձը դու չես… ՀՀ վարչապետն այսօրվա իր գրառմամբ, ըստ էության, բացում է այս պш տերազմի ամենակարևոր փակագիծը:
Եթե շատ հակիրճ բնութագրենք նրա ասածը, կստացվի այսպես. ՛՛Որ հայ ազգն ինձ դш վաճան չանվաներ, ես չկանխեցի պш տերազմը՛՛:

Եթե, ինչպես Դուք եք ասում, 2018-ի դրությամբ ԼՂ-ի հարցը փակուղում էր, որից միայն 1 ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում, ապա ավելի տրամաբանական չէ՞ր լինի տվյալ տարածքների վերադարձը հաղթողի դիրքերից՝ հույս ունենալով ԱՀ-ն ամբողջությամբ պահել ՀՀ-ի հսկողության ներքո եւ ամենակարևորը՝ պահպանել այն որպես հավերժ հայկական: Եթե

Դուք չեք կանխել պш տերազմը, ապա հույս եք ունեցել, որ կհաղթե՞ք պш տերազմում:
Սակայն արդյո՞ք այս մտայնությունը չի հերքում Ձեր հիմնական պնդումը, որ մեր դեմ պш տերազմում էր ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան, որի մասին Դուք իմացել եք պш տերազմից երեք ամիս առաջ ԶՈՒ ԳՇ պետի կողմից Ձեզ ներկայացված զեկուցագրով: Այսինքն, Դուք չեք կանխել պш տերազմը՝ հույս ունենալով, որ կհաղթե՞ք Թուրքիային:

Իսկ եթե նման հույս չեք ունեցել, կարո՞ղ ենք ենթադրել, որ իսկզբանե պարզ է եղել, որ ներքաշվում ենք տանուլ տված պш տերազմի մեջ: Այո՛, համաձայն եմ, շատերը Ձեզ դш վաճան կկոչեին, եթե Դուք գնայիք հարցի խաղաղ կարգավորմանը: Սակայն այստեղ էլ Դուք հակասության մեջ եք մտնում Ձեր ողջ քաղաքական կենսագրության հետ՝ հավակնելով ամբողջությամբ ջնջել այն:

Ձեր քաղաքական կենսագրությունն ամբողջությամբ կառուցված է Ձեր իսկ կողմից հռչակված այս բանաձևով. ՛՛ՀՀ-ի ապագան կախված է 1 մարդուց և այդ 1 մարդը Դու ես՛՛: Նիկո՛լ, Դու՛ լինեիր այդ 1 մարդը, թո՛ղ քեզ բոլորը դш վաճան ասեին, սակայն ՀՀ-ի ապագան վտш նգված չլիներ: Դու պարտավո՛ր էիր հանրությանն ասել ճշմարտությունը, որ 20 տարի հայ ազգին խաբել են, որ մենք չենք կարող հաղթել Թուրքիային, որ մենք պատրաստ ենք արժանապատիվ խաղաղության:

Դու պարտավո՛ր էիր վերցնել այդ պատասխանատվությունը, ազգը քեզ տվե՛լ էր այդ մանդատը, և դու կարո՛ղ էիր ժողովրդին պատրաստել հարցի արժանապատիվ լուծմանը: Դու կարո՛ղ էիր դառնալ խաղաղության Հայաստանի առաջնորդը, Սակայն գերադասեցիր լինել գերագույն հրամանատար պш տերազմի ժամանակ և տանուլ տվեցիր: Պարզվեց, որ այդ մեկ մարդը դու չես…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *