Պուտինը պարզ հասկացրեց, որ Մոսկվան իրեն այլ կերպ կպահեր, եթե Հայաստանը… Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հայտարարությունը

«Հարավային Կովկասի համար 5 տարին չափազանց մեծ ժամկետ է։ Այդ ժամանակաշրջանում բազում ջրեր կհոսեն, ու այդ կոնտեքստում ձեր վարչապետի հայտարարությունը բավականին տարօրինակ է թվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդպիսի տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ռուսական խաղաղապահ զորքերի՝ ԱՀ-ում մնալու ժամանակահատվածը հինգ տարուց հետո կարող է երկարաձգվել։ Միևնույն ժամանակ Տարասովն ընդգծեց՝ հայտարարությունը նաև տարօրինակ չէ այն իմաստով, որ ձեռք բերված համաձայնության մեջ հստակ նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորքերն այնտեղ

հաստատվում են հինգ տարի՝ հնարավոր երկարաձգմամբ, եթե կողմերը որևիցե առարկություն չունենան. «հինգ տարին բավականին երկար ժամկետ է։ Բաքուն եւ Երևանը հասկանում են, որ հակամшր տությունն արագ կարգավորելը բարդ է լինելու, և որ 5 տարիների ընթացքում անհրաժեշտ են համալիր միջոցառումներ, որոնք կանցկացնեն ոչ միայն խաղաղապահները։ Պետք են քաղաքական գործընթացներ, որոնք կորոշեն ԼՂ-ի կարգավիճակը։ Հիմա այդ ամենը ընդամենը

տեսություն է։ Գործնականում դեռ բանակցությունները չեն սկսվել, խաղաղապահները գտնվում են հակամար տության գոտում։»։ Մեր այն դիտարկմանը՝ այս փուլում ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումը ի՞նչ կտա, և պետք չէ՞ր արդյոք դա անել նախքան նոյեմբերի 9-ի կնքված համաձայնությունը, Տարասովը պատասխանեց. «Դուք գրագետ հարց եք հնչեցնում, որի վերաբերյալ Պուտինը խոսեց Մոսկվայում։ Ինչո՞ւ այս ընթացքում չճանաչվեց ԼՂ-ի անկախությունը։ Բոլորին թվում էր, թե պш տերազմական գործողությունների

ընթացքում ՀՀ-ն կարող է գնալ այդ քայլին, և դա կփոխեր հակամшր տության բնույթը։ Պուտինը հասկացրեց, որ այդպիսի պայմաններում Մոսկվան իրեն այլ ձև կպահեր։ Ընդ որում՝ Պուտինը պատահական չբերեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի օրինակը։ Այսինքն՝ մենք կայացրեցինք նման որոշում՝ անկախ այն բանից, որ աշխարհում դա ոչ ոքի դուր չէր գալիս։ Ի՞նչ էր

մտածում Երևանը։ Միգուցե վախենում էր փլու զել Մինսկի խումբը, որը աշխատում էր ուրիշ սցենարով։ Դրանից զատ՝ ՀՀ-ն բարդ իրավիճակում էր, քանզի ԼՂ-ում պш տերազմն իրավաբանորեն ընթանում էր Ադրբեջանի տարածքում»։ Ստանիսլավ Տարասովը նաև կարծում է, որ ՀՀ-ն ուներ պատրանքներ, որ դա կանի մեկ ուրիշ պետություն. «Օրինակ՝ ՌԴ-ն կամ մեկ այլ երկիր։ Ֆրանսիացիները դա անում են այնժամ, երբ այլևս որևիցե նշանակություն չունի։ Եթե ավելի վաղ արվեր, ապա

դա անգամ կարող էր կանգնեցնել պш տերազմը։ Իսկ այժմ դա հшր ված է Մինսկի խմբին։ Մինսկի խումբն հիմա պետք է աշխատի նոր օրակարգով, պետք է որոշվի ԼՂ-ի կարգավիճակը։ Մադրիդյան սկզբունքները, Կազանյան փաստաթուղթն այլևս աշխատող չեն։ Պետք է նոր օրակարգ ձևավորվի, ինչի համար ժամանակ եւ ջանքեր են անհրաժեշտ։ Խաղն հիմա ընթանում է այլ սցենարով ու այլ նպատակներով»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *