ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը անդրադառնալով Ադրբեջանի տարածած ստերին, ասել է.
«Ադրբեջանը ուզում է յուրացնել հայկական եկեղեցիները։ Գիտեք, որ հայկական եկեղեցիները ԼՂ-ում նախագահ Պուտինի պաշտպանության ներքո են…
Այժմ ադրբեջանցիները ասում են, թե Ղարաբաղի եկեղեցիները ալբանական են և կովկասյան ալբանացիները իրենց նախնիներն են եղել և պնդում են, որ մշակութային բոլոր կոթողները իրենցն են։ Սա հիմարություն է։ Նախ, տվյալ տարածքում հին ժամանակներում ադրբեջանական
ազգ չի եղել։ Կովկասյան ալբանացիները` եղել են քրիստոնյա և որևիցե կապ չունեն ադրբեջանցիների հետ։ 2-րդ ռուսական կայսրության մեջ` ադրբերջանցի չի եղել, նրանց անվանում էին թուրք-թաթարներ։ ԼՂ-ում եկեղեցիները` Դադիվանքը, Ամարասը, Գանձասարը մաքուր հայական են։
Այդտեղ գրությունները, գերեզմանները, ճարտարապետությունը, ձևը ամբողոջովին հայկական են։ Պետք է լինել ստախոս, որ հայտարարել, թե իբր դրանք ադրբեջանական են։ Նրանք փորձում են յուրացնել այլ ազգի մշակույթը, որը անթույլատրելի է».