Դավիթ Աթայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է. «Հետաքրքիր է, որ պшտ երազմը հաղթեինք ուրախանալու էիք չէ՞, այսինքն տոնելու էիք, այսինքն յուրաքանչյուրդ հաղթանակը վերագրելու էիք ձեզ, որպես ձեր սեփական հաղթանակ, ձեր պետության, ձեր բանակի, հետո կռ վшծ տղաների /ու զп հված/, հետո պետության ղեկավարի
հաղթանակ, գեներալիսիմուսների և այլն: Բա հիմա, որ պարտվել ենք, ինչի՞ եք ամբողջը բարդում մեկի գլխին: Գիտե՛ք մի հոգեբանական բան կա, եթե ձեզ որևէ մեկը գովի, ասենք թե լավ, դրական բաներ ասի, դուք չեք նեղ վի, կընդունեք, այսինքն դրանով դուք կփորձեք լցնել ձեր դատարկ հատվածը, իսկ եթե այդ նույն մարդը ձեզ վատաբանի, վատ բաներ ասի, ապա դուք կնեղ վեք,
այսինքն չեք ընդունի: Մառազմը գիտե՞ք ինչումն է կայանում, որ դա ասում է նույն մարդը նույն ձեզ, ինչի՞ մեկի դեպքում ընդունում եք տվյալ անձի ասածը, իսկ մյուս դեպքում՝ ոչ, ի՞նչն է փոխվում, մարդը չի փոխվում, ասելիքն է փոխվում, իսկ ասելիքը ընդամենը չի լցնում ձեր դատարկությունը: Իմ միտքը ուրիշ տեղ ա, այսինքն եթե ասողը նույն անձն է, ապա էն դրականը,
որ ասվել է, դուք դա միևնույն է չեք ընդունել, դուք դրանով փորձել եք լցնել ձեր դատարկությունը, դա հենց էգոն է: Իմ միտքը էն է, որ նույնիսկ ձեր ցանկությունը վերացնել այդ վատաբանող անձին, որևիցե կապ չունի ձեր ներքին դատարկության լցնելու հետ, դա արդեն шտ ելությունն է, էնքան հեշտ բան ա դա, դժ վшրը առավոտ 6-ին
զարթնելն է, ես վստահ եմ, որ Նիկոլից ավել բան պահանջողների 90 տոկոսը սկի իր մարմինը չի կարա վեր հանի անկողնուց առավոտ 4-ին /լավ եմ անում փոխում եմ ժամերը/: Իմ միտքը էն էր, որ մենք այնքան մեծ կարծիքի ենք մեր մասին: Այո Նիկոլը սխալներ Է արել շատ,
թույլ ղեկավար ա, բայց էն ինչ կատարվում է հիմա, դա մեր դարավոր դատարկությունն է, որ փորձում ենք լցնել… Էսքան մի բան, այ հիմա կարող մի ծանր բանով տաք իմ դատարկ գլխին՝ կարող է սխալվում եմ: Մոռացա նշեմ, որ մեզ ընդամենը կրթվել է պետք»։