Եղբա՛յր, գիտեմ` ներսումդ шր յուն է հեղում, գիտեմ` չես վախենում նաև հետագա ցш վից , բայց խնդրում եմ, որ… Գեղանկարիչ Բորիս Եղիազարյանի սատարող խոսքը Փաշինյանի մասին

Բորիս Եղիազարյանը գրել է. Անուշուշտ գրածս տեքստը ծավալուն ստացվեց – մի ամբողջ հոդվածի չափ, սակայն խնդրում եմ կարդալ մինչև վերջ: Կարծում եմ այս օրերին կարևոր է միմյանց լսել եւ եթե կարիք կա. և ինչու չէ՝ նաև քննարկենք: Եվ եթե իմ տեքստը գտնեք համոզիչ՝ խնդրում եմ տարածեք: Ես հայ գեղանկարիչ՝ Բորիս Եղիազարյանս, կրկին հայտարարում եմ, որ

կանգնում եմ Նիկոլ Փաշինյանի կողքին ու այսօր ասում եմ՝ երբեք չեմ ափսոսալու դրա համար: Փաշինյանի հրաժարականը պահանջողներին միացել են նաև բանիմաց ու խելացի բազում հայ անձինք: Հիմնական մեղադ րանքը, որոնք թվում են համոզիչ՝ դա Նիկոլի իշխանության օրոք կատարած բազում սխալներն են և ամենամեծ ու վտшն գավոր սխալը, որ այս եռակողմ պայմանագիրն

է ստորագրել: Այժմ դառնամ սխալներին (եռակողմ պայմանագրի մասին՝ վերջում). Խնդրում եմ միասին նայենք: Կա՞ արդյոք ՀՀ-ի անկախության տարիներից սկսած որևիցե մեկը՝ ՀՀ-ի ղեկավարներից, որը սխալներ թույլ տված չլինի: Կա՞ արդյոք աշխարհում որևիցե երկրի պրեզիդենտ, որը կառավարել է ու բազում սխալներ թույլ չի տվել… Ամերիկայի Թրա՞մփը, թե՞ Կանադայի Տրյուդոն,

թե՞ Ֆրանսիայի Մակրոնը, թե՞ Անգլիայի պրեմիեր-մինիստրները՝ մեկը մյուսի հետևից, թե՞ ծաղկող, բարգավաճող եվրոպական Լեհաստանի պրեզիդենտները, թե՞ ՌԴ-ի սшն ձած պш տերազմից տшն ջահար եղած Ուկրաինայի՝ պրեզիդենտ Պոռոշենկոն, որը հրապարակավ ընդունեց իր սխալները: Կա հետաքրքիր քաղաքական ասացվածք՝ «Չեն սխալվում այն երկրների ղեկավարները, որոնք ոչինչ չեն անում»: Հարգելի բարեկամներ, Նիկոլը ՀՀ-ի այն առաջին ղեկավարն էր,

որը չնայած ՌԴ-ի ճնշմանը՝ ՀՀ-ն տարավ դեմոկրատական զարգացման Ճանապարհով (որի համար զգուշացումներ և «հար վածներ» էր ստանում Պուտինից և պռոպուտինական հայ օլիգարխների կողմից…): Եվ այժ էլ արդեն պռոռուսական ողջ համախմբված ուժը, որը ամեն ինչ արեց՝ թաքուն թե բացահայտ, ՀՀ-ի կայունությունը թուլացնելու, ԼՂ-ի պաշտպանությունը թուլացնելու, ԼՂ-ի դարպասները թշն шմու առջև բացելու համար,

այժմ էլ՝ էսօր, նույն ուժերը առավել կազմակերպված, առավել մոտիվացված փորձում են անկայունացնել ՀՀ-ում իրավիճակը՝ հեղաշրջում անելու համար: Այժմ էլ նորից օգտագործելով ողջ ազգի ապրած զգացմունքային ցш վը՝ ազդելով նույնիսկ կայուն ու խելացի մտավորականների վրա՝ կորզելով նրանցից էմոցիոնալ հայտարարություններ, որոնք ակամա սատարում եւ ոգևորում

են այս հայտնի 17-ի դш վաճան խմբակցությանը: Իսկ ինչ վերաբերվում է Նիկոլի կողմից փաստաթուղթ ստորագրելուն, վստահ եմ, որ մինչև Պուտինի կողմից Նիկոլին կեսգիշերին առաջարկ անելը՝ Փաշինյանն արդեն ղարաբաղյան հավաստի աղբյուրներից ճշգրտված ինֆո ուներ, որ ԼՂ-ում հայաստանցի դավш ճանների և ղարաբաղցի որոշ դավш ճանների միջոցով հող է նախապատրաստվել ԼՂ-ում՝ Շուշիի, Ստեփանակերտի և այլ ստրատեգիկ գոտիներում պաշտպանությունը

թուլացնելու նպատակով, որը հնարավորություն էր տալու Ադրբեջանի նորոգված վերազի նված զո րքերին սրւնթաց հш րձակումով ՀՀ-ին վերջնական պարտության մատնելու համար: Սա առանց Պուտինի իմացության և հրահանգների չի արվել: Ակնհայտ է, որ Պուտինը համաձայնեցնելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրման առաջարկը ՝իմանալով որ Նիկոլը հիանալի գիտի ողջ վտ шնգն ու

բանակի խп ցելի տեղերը՝ կեսգիշերվա զանգով, անակնկալի բերելով, բացատրել է Նիկոլին, որ ստորագրելով այս համաձայնագիրը, ԼՂ-ի որոշ տարածքների կп րուստ կունենաս, սակայն կփրկես Ղարաբաղի հիմնական տարածքները և բնակչության կյանքը: Այլապես, եթե անմիջապես չհամաձայնվես ստորագրել տվյալ փաստաթուղթը, ապա զգուշացնում եմ, որ ադրբեջանական զո րքերը 1-2 օրվա ընթացքում կհասնեն մինչև ՀՀ ողջ սահմանով, ու ես անշուշտ ստիպված կլինեմ իմ լուռ համաձայնությունը տալ:

Եվ բացառված չի, որ թուրքական զո րքերը ադրբեջանական զո րքերի անվան ներքո Նախիջևանից, կարող են միաժամանակ կտ րել Զանգեզուրը ՀՀ-ից: Ես կարծում եմ մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը՝ շատ գաղտնիքներ հայտնի կդառնան, և ընդհանուր նկարագիր կունենանք ՌԴ-ի արած քայլի և Նիկոլի կայացրած որոշման մասին: Ուստի կոչ եմ անում՝ չշտապել ՀՀ-ի վարչապետին վարկաբեկելը: Եվ ի սեր Աստծո մի միացեք էդ դшվ աճանների ու մարդшս պшնների խմբին, թե չէ՝ ցш վոք, այնպիսի տպավորություն ունեմ, որ արհեստականորեն

տրամադրություններ են ստեղծվում, հող է նախապատրաստվում, որ վախենամ թե ազգի մեծամասնությունը, որ 2 տարի առաջ գոռում էր «Նիկոլ դուխո՜վ…» մի քանի օրից գոռալու է. «Պшտ ժեք դրան, Խшչեք դրան…» հայ ռուսամետների լեզվով РАСПНИ… РАСПНИ ЕГО!… Ես ցшվ եմ առնում ու վախենում եմ, ոչ էնքան Փաշինյանի, այլ մեր ժողովրդի այս հոգեկան ցш վալի վիճակի համար: Իսկ Փաշինյանին կդիմեի.

«Եղբա՛յր, գիտեմ, որ ներսումդ шր յուն է հեղում, վստահ եմ, որ չես վախենում նաև հետագա ցш վից ու վեր քից, չվախենա՛ս: Մինչև վերջ տար՝ ժողովրդի կողմից քեզ տրված, երկրի վարչապերի պարտականությունները: Հ.գ. Ուստի ես՝ իմ նմանների հետ միասին, որ Փաշինյանին ոչ թե գովերգել ենք՝ այլ հարկ եղած դեպքում քննադատել ենք – Կանգնում եմ Նիկոլի կողքին և երբեք չեմ ափսոսալու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *