Ներпղություն եմ խնդրում բոլորից ասածիս համար, սկսած իմ մամայից և․․․Վիլեն Գաբրիելյանի անսպասելի հայտարարությունը ռшզ մագե րիների փոխանակման մասին

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դե ղերի ու բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Բարև Ձեզ ընկերներ, եկել եմ ասեմ, որ այս ասածիս համար

ներողություն եմ խնդրում բոլորից, սկսած իմ մամայից և Շվեյցարիայում ապրող իմ
տղայից, վերջացած իմ գաղшփարական, ու ոչ միայն գաղափարական ընկերներով: Ասեմ նաև, գիտակցում եմ, որ սա փիшռ կարող է համարվել, ու ոչ միայն փիառ այլև ինչ-որ չափով հակառակվել ինչ-որ բաների:

Ըստ երևույթի մեր հասարակության այսօրվա վիճակում ընկալելի է դա, բայց, եթե այս տարիներին մի փոքր հարգանքի արժանացել եմ, ապա խնդրանքս է այս ասածս ավելի շատ մարդկային, բш րոյական կոնտեքստի մեջ դիտարկել, ինչքան էլ չկարողանաք, բայց փորձեք: Քանզի գիտակցում եմ, որ պոպուլիստական կարող է հնչել ասածս, բայց հավատացեք, դա միայն այն դեպքում, երբ հարցերը ցանկանանք դիտարկել անձնական պրիզմաներով, այլ ոչ թե համամարդկային:

Դիմում եմ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ու ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Հարգարժան պարոնայք, ես ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիյելյանս խնդրում եմ այս հայտարարությունս ընդունել ոչ միայն ի գիտություն՝ հրապարակային հայտարարում եմ, դեկտեմբերի երկուսի ժամը 00:00-ից սկսած, իմ անձնական պատրաստակամությունն եմ հայտնում ամեն հաջորդ պահին փոխանակվել ամեն մեր ռшզ մագե րու հետ: Շնորհակալություն ուշադրության համար հարգանքով՝ նավակ Ճոճողը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *