Վազգե՛ն, շտապեցիր կարիճ ռոբի գիրկը նետվել 2009 թ. մարտից` ակնկալելով, որ…Ալիս Սողոմոնյանի կոշտ գրառումը վարչապետի պաշտոնին հավակնող Վազգեն Մանուկյանի մասին

Ալիս Սողոմոնյանը այս նյութը հրապարակել էր դեռևս 2019 թվականին, որը հիմա առավել, քան արդիական է: ԶՐՈՒՅՑ ՕՃԱՌԱՍԵՐ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ: Ես քեզ շատ էի հարգում, Վազգեն, երբ դու 1988 թվականի այն փառահեղ շարժման մեջ էիր, երբ «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորն էիր: Հարգում ու գնահատում էի խելոք, չափավոր մոտեցումներդ, պահը ճշմարիտ ըմբռնողիդ,

դասախոսիդ պահվածքը:
Երբ դու վարչապետ դարձար, մի տեսակ փոխվեցիր: Ի՞նչ եղավ քեզ հետ. ամբիցիանե՞րդ ավելացան, քի՞չ էր քեզ համար ՀՀ-ի 3-րդ հանրապետության առաջին վարչապետը լինելը, ու դու նախագահ դառնալու հավակնություններ ունեիր: Դրա համա՞ր մի բան չեղավ քո վարչապետությունը, որին քո կուսակից Վանոն «Քուչի կառավարություն» պիտակավորեց: Վանո՞ն էր մի քիչ չափն անցնում, թե՞ դու, իրոք, բանի պետք չէիր որպես վարչապետ և հրաժարական տվեցիր:

Նախկին կուսակիցներդ քեզ չէին ցանկանում նեղացնել և պաշտպանության նախարար կարգեցին: Երկրում ֆիդայական շարժումն արդեն ձևավորվել-կանոնավոր բանակ էր դարձել, և կարծես թե մեծ դժվարություններ չպետք է ունենայիր այդ պաշտոնում: Սակայն այդտեղ էլ մի տեսակ սրտովդ չեղավ: Եվ դու դարձար ԱԲԻԺՆԻԿ: Քո ամբիցիաների արդյունք՝ հիմնեցիր առանձին մի կուսակցություն՝ ԱԺՄ:

Շա՜տ էիր ձգտում նախագահ դառնալ… «Եթե 20 րոպե հետո դուրս չգամ, մտեք Ազգային ժողով»,- Այսպես հայտարարեցիր դու նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող քո համակիրներին: Դու, այսպես ասած, «վարի տվիր» քո համակիրներին՝ չնկատելով, որ ԱԺ դարպասի ճա ղերը նախապես սղ ոցած էին, ու դրանք պետք է հեշտությամբ բացվեին, և

քո համակիրները օդ կրա կողների վախից ցրվեցին: Աբովյան փողոցում դու քո ԱԺՄ գրասենյակն ունեիր, պատշգամբին էլ եռագույն դրոշ էիր կախել, սակայն այդ եռագույնը քեզ համար պարզապես շիրմա էր:
Դու ուրախացար, ո՜նց հրճվեցիր, երբ Լևոնի պարտությունն եկավ ընտրակեղծիքներով, էն կարիճ ռոբ կոչվածի 10 տարի ՀՀ-ում ապրած-չապրած լինելու կեղծ փաստաթղթով, որ այդ ռոբի հավատարիմ սեռժի թելադրանքով

իր համակուրսեցի, Օվիրի ղեկավար Ալվինան էր թխել: Ո՜նց հրճվեցիր, երբ Լևոնի պարտությունն եկավ ընտրակեղծիքներով, որը կնքվեց ՍԴ նախագահ էն խուճուճ գագոյի կնիքով: Դու շտապեցիր կարիճ ռոբի գիրկը նետվել՝ 2009 թվականի Մարտից ՀՀ Հանրային խորհրդի նախագահ դառնալով:

Պարզվեց, որ այդ անհեթեթ կառույցը ստեղծվել էր քո ծառայություններին որպես պատասխան …Ու փոխվեցի՜ր, ո՜նց փոխվեցիր, Վազգեն: Էն նախկին՝ 1988թվականի շարժման օրերի Մանուկյանից փշր անքներ մնացին ընդամենը: Եվ այդ փշրա նքները կրող Վազգենը հանկարծ դառնում է էն պաշտոնապաշտ հրայր թովմասյանի պաշտպանը, հայտարարելով. «…Հրայր Թովմասյանն հիմա պայքարում է Սահմանադրական դш տարանն անկախ պահելու համար… Ուրեմն՝ այդ մարդը կոռ ուպցիոներ չէ, մաքուր է:

Ինքը այժմ պայքարում է ՍԴ-ն անկախ պահելու համար»: Է՜հ, Վազգեն, Վազգեն, այդ աստիճանի գնահատել օճա՞ռը, որ նախ էն մարդատբյաց ռոբի և ապա սև կարդինալ սեռժի հետ հարաբերվելիս շա՜տ պետք եկավ քեզ: Ասում ես՝ «Պատմությունը պետք է ուսումնասիրել և դասեր քաղել… անցումային արդարադատությունը շատ վտան գավոր և կոր ծանարար կլինի Հայաստանի համար»: Այո, պատմությունից դասեր քաղել պետք է, Վազգեն, սակայն դա 1-ին

հերթին քե՛զ է պետք, քո պես քամելյոնին, որը չի ցանկանում տեսնել Նոր Հայաստանի վերածնունդը, Նոր Հայաստանի՝ արտաքին քաղաքական հարցերում ամուր պահվածքն ու պայմաններ թելադրողի դերը: Թե տեսնեիր, հերթական ախմախությունդ չէիր ասի. «Լեռնային Ղարաբաղի հակամար տության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտ անգը»: Հիմա դու ինչո՞վ տարբերվեցիր էշարմազանովից:

Եվ վերջինը, Վազգեն: Նիկոլ Փաշինյանը քեզ վերընտրեց այդ հասարակական խորհրդի նախագահի պաշտոնին, որ մինչ այդ իրենից ոչինչ չներկացրած այդ կառույցը վերջապես աշխատի Նոր պայմաններին համահունչ՝ նորովի: Փաշինյանը մի քիչ էլ գնահատեց քո վաղ անցյալը, ՔՈ ՎԱ՛Ղ ԱՆՑՅԱԼԸ: Սակայն դու այնքան ես խճճվել օճառա-փրփուր-գնդիկների մեջ, որ քո հետդարձի այդ հրավերից բան չհասկացար, ավելի շուտ չցանկացա՛ր հասկանալ: Ու դրանից է, որ դու զարտուղի ճանապարհով շարունակում ես պաշտպանել քրեական հшն ցագործ էն կարիճ ռոբին: Շատ եմ ափսոսում ու խղճում եմ քեզ, Վազգեն: ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *