Ահա, թե ինչու Նիկոլի պաշտոնավարման հենց առաջին իսկ շաբաթներից սկսեցին հայտարարել, թե Նիկոլը հողերը տալիս ա․..Էրիկ Մկրտչյանի ուշագրավ գրառումը

Էրիկ Մկրտչյանը գրել է. Ահա, թե ինչու Նիկոլի պաշտոնավարման հենց 1-ին իսկ շաբաթներից սկսեցին հայտարարել, թե Նիկոլը հողերը տալիս ա․ Նիկոլին ի՞նչ էր մնում, որ անի․
Էրիկ Մկրտչյանը գրել է. Կան մարդիկ, որ կարծում են, թե ես այս իշխանություններին արդարացնում եմ պարտված պш տերազմում: Ոչ հարգելիներս: Կա նման մի խոսք.

հաղթանակի գլխավոր տերն էլ ա երկրի ղեկավարը, պարտության գլխավոր մեղավորն էլ ա երկրի ղեկավարը: Սակայն այստեղ կան բազում այլ նրբություններ, որոնք էլ ես հաշվի առնելով ողջ մեղքը չեմ բարդում այժմյան իշխանության վրա: Մեր պարտության սկիզբը դրել է մեր այսպես ասած հաղթանակած նախագահը` Լևոն Տեր Պետրոսյանը, Արցախյան առաջին

պш տերազմում մեր հաղթանակները դիվանագիտական սեղանի շուրջ գրելով սառույցին եւ վերածելով պարտության: Ինչպե°ս է նա դա արել: Շատ պարզ կերպով: Ձախողել է դիվանագիտությունը և լինելով հաղթանակած երկրի ղեկավար, փոխարենը պարտված կողմին ստ իպեր ընդուներ ԱՀ-ի անկախությունը կամ Հայաստանի տարածք լինելու եւ դրա

հետ մեկտեղ պահեր 7 շրջաններից գոնե երկու-երեք շրջանը(Քյալբաջար, Լաչին, Կուբաթլի), մնացած չորսը դեռ մի տեղ ջհանդամ: Այս երեք շրջանները պահելով, մյուս չորսը զիջելով կստանար այն, ինչ մեզ անհրաժեշտ էր: Բայց ի°նչ արեց: Չկարողացավ Արցախի կարգավիճակի շուրջ հասնել մեզ համար որևիցե ցանկալի արդյունքի եւ փոխարենը սեղանին առաջին պլանում դրվեց ոչ թե այդ չորս, այլ միանգամից հինգ,

հետո նաև մյուս երկու շրջանների վերադարձ եւ նոր դրանից հետո եթե Ադրբեջանը բարի կգտնվեր, միգուցե համաձայներ Արցախին տալ ինքնավար մարզի կարգավիճակ: Նրան հաջորդողների մասին էլ չխոսեմ, թե ինչ արեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Որոնց ժամանակ արդեն քննարկվեց նույնիսկ Մեղրին հանձնելու, Շուշին 80-90 տոկոսով ազերիներով բնակեցնելու հարցեր:

Մի խոսքով 24 տարի շարունակ բանակցությունների տիրոջ մերը անիծեցին, ք.ք մեջ արեցին եւ դրա հետ մեկտեղ էլ փոխանակ գոնե երկիրը զարգացնեին, բանակը հզորացնեին, դրեցին ու գռփեցին այն աստիճան, որ 2016-ին մեր դիրքերում թշ նшմու շարժը իմանում էին կանսերվի ժանգոտած բանկեքի ձայնից: 2018-ին եկավ Նիկոլ Փաշինյանը: Սա այն պահն էր, երբ ամբողջությամբ արդեն բանակցությունների միջոցով հարցի լուծումը ձգձգելու բոլոր կամուրջները шյ րվել էին:

ՈՒ դրա համար էլ նրանք հիանալի իմանալով, թե ինչն ինչոց է, Նիկոլի պաշտոնավարման հենց առաջին իսկ շաբաթներից սկսեցին հայտարարել, թե Նիկոլը հողերը տալիսա: Նիկոլին ի°նչ էր մնում, որ անի: Փորձել հնարավորինս կարճ ժամանակում բանակը զի նել ու հուսալ, որ թշ նшմին շատ շուտ պш տերազմ չի սկսի, կամ անել այնպես, ինչպես նախկինները հայտարարում էին. տալ այդ յոթ շրջանները ու չստանալ ոչինչ:

Եվ միանգամից ժողովրդի դш տաստանին արժանանալ, որ նա հենց եկել էր այդ պլանը իրագործելու` հողերը տալու համար: Նիկոլը ընտրեց 1-ին տարբերակը. բանակը սկսեց զի նել ու պատրաստվել պш տերազմի: Կարո°ղ էր ավելին անել: Կարծում եմ ու վստահ եմ, որ կարող էր:

Եթե մեր բյուջեից զատ, նաև նախկինների թшլ անածը կարողանար բերեր բյուջե եւ վերածեր զե նքի: Այ հենց սրա համար էլ ես Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը մեղшդ րում եմ: Այլ բանում իրեն մեղш դրելը, առավել ևս դшվ աճանության մեջ մե ղшդրելը շա ն տղություն ա յուրաքանչյուր քաղաքացու կողմից: Էրիկ Մկրտչյանի Ֆեյսբուքյան էջից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *