ԵՄ-ն Թուրքիայի դեմ պш տժամիջոցների ցանկ է պատրաստել. Հերթական ապտակը Թուրքիային. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՄ-ն պատրաստել է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով Թուրքիայի դեմ պш տժամիջոցների ցանկ, որոնք քննարկվելու են դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։ Ինչպես հաղորդում է թուրքական Gazete Duvar լրատվական կայքը,

ըստ կայքի հույն թղթակից Նիկոլաոս Ստելյայի՝ այս մասին հայտնում է հունական մամուլը։ Հունական Estia պարբերականի փոխանցմամբ՝ Եվրամիության պш տժամիջոցների ցուցակում առանձնանում է ԵՄ-ի՝ դեպի Թուրքիա ճանապարհորդական կանոնակարգերի նկարագրության գաղափարը: Նշվում է, որ Բրյուսելի կողմից ճանապարհորդության սահմանափակում առաջադրելու դեպքում դա բացասաբար կազդի

Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի վրա: Դրանից զատ, հոդվածում կա պնդում, որ ԵՄ կողմից շեշտադրված պш տժամիջոցների 2-րդ կետը ներառում է Եվրոպա արտահանվող թուրքական ապրանքների համար լրացուցիչ հարկերի սահմանումը, ինչի դեպքում թուրքական ապրանքները ուղղակի

կկորցնեն իրենց մրցակցային առանձնահատկությունները եվրոպական շուկաներում։ Վերոնշյալ հոդվածում ընդգծված է, որ Գերմանիան դեմ է պш տժամիջոցների կիրառմանը և չի աջակցում տվյալ ցանկի անհապաղ իրականացմանը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ավելի վաղ կատարած հայտարարության մեջ ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա,

որ Թուրքիան կարևոր դեր է խաղում փախստականների և միգրանտների հարցերում, դրանից զատ՝ Թուրքիան տնտեսական դժվարին դրության մեջ է գտնվում և դիվանագիտական ասպարեզում էլ անցումային շրջան է, ուստի Հունաստանի կողմից պահանջվող զե նքի էմբարգոն այս պայմաններում չի կարող օրակարգ մտցվել: ԵՄ կողմից հնարավոր պш տժամիջոցներն օրակարգ են մտել Միջերկրական

ծովի արևելյան ավազանում՝ Հունաստանի կղզիներում և Կիպրոսի շրջակայքում պաշտոնական Անկարայի կողմից իրականացված էներգետիկ հետազոտություններից հետո: ԵՄ գագաթնաժողովից առաջ «Oruç Reis» երկրաբանական-հետախուզական նավը ժամանակավորապես դուրս բերվեց նավահանգստից ՝ տեխնիկական սպասարկման աշխատանքների նպատակով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *