Hetq.am-ը գրում է. «Հետքը» որոշել է բացահայտել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի ունեցվածքը, բայց դրա համար պետք է ընթերցողների, Քոչարյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող կամ նրա անվան հետ կապվող ընկերությունների
սեփականատերերի, համասեփականատերերի օգնությունը, ինչպես նաեւ` պետական տարբեր կառույցների օժանդակությունը։ Տարիների ընթացքում, միանշանակ, որոշ տեղեկություններ «Հետքը» կարողացել է հավաքել, ճշտել, բայց այսօր ստեղծված նպաստավոր պայմանները հնարավորություն են տալիս ստանալ մեծածավալ տեղեկատվություն:
Օրինակ` այսօր անհնար է փակ բաժնետիրական ընկերությունների սեփականատերերին բացահայտել, սակայն եթե իշխանությունները կարողանան օրենսդրական փոփոխություններ իրականացնել և բացել այդ տեղեկատվությունը, հնարավոր կլինի շատ բան ճշտել։ Պետական մարմինները կարող են նաեւ տեղեկություններ ստանալ բազում բանկերից, որոնք տարբեր գործարքների վրա լույս կսփռեն։
Դիմում ենք արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին`
եթե ձեզ հայտնի է որեւիցե տեղեկություն Քոչարյանների ընտանիքին պատկանող բիզնեսների, անշարժ գույքի մասին, խնդրում ենք տեղեկացնել` գրելով մեզ [email protected] էլեկտրոնային հասցեով։ Տեղեկատվություն հաղորդողի գաղտնիությունը երաշխավորում ենք։ Հատկապես այսօր շատ է խոսվում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ, լրատվամիջոցները տարբեր տեղեկություններ, ցուցակներ են ներկայացնում։ 1-ին անգամ այսպիսի
ցուցակ հրապարակեց ռուսական versia.ru կայքը։ Ստորեւ ներկայացնում ենք տարբեր աղբյուրներում հրապարակված` Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ընտանիքի անդամներին վերագրվող ընկերությունների ցանկը. 1․ «Արցախբանկ» 2․ ՄԱՊ (50տոկոս) 3․ «Յունիբանկ» (համասեփականատեր) 4․ABB բանկ (համասեփականատեր) 5. Renko Construction
6․ ԶՊՄԿ (90 տոկոսից բարձր) 7․ Արդշինբանկ (50 տոկոսից բարձր) 8․ Կոնվերս Բանկ (տարբեր տվյալներով` 30-50 տոկոս)
9․ «Կապուտակ Սևան» համալիր (100 տոկոս) 10․ «Նաիրի» բժշկական կենտրոն 11․ Emporio Armani, Stefano Ricci և այլ բրենդներ 12․ Հ2 հեռուստաընկերություն (համասեփականատեր) 13․ SAS սուպերմարկետների ցանց (50 տոկոս) 14․ «Նոյ» կոնյակ-գինիների գործարան (50 տոկոս` համասեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ) 15․ Մեծ առևտրի կենտրոն՝ Մոսկվայում 16․ Խաղատուն՝ Մոսկվա քաղաքում 17․Բջջային հեռախոսների ներկրում. այս շուկայի 80 տոկոսը պատկանում է Քոչարյաններին 18․«Ղ-տելեկոմ», «ՄՏՍ-Հայաստան, 19․ «Արարատցեմենտ» գործարան. այս ընկերությունում Քոչարյանները 33 տոկոս չափաբաժին ունեն:
Համասեփականատերը Գագիկ Ծառուկյանն է: 20․ ՀՀ-ում «TOYOTA» ընկերության ներկայացուցչություն 21․ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան 22. «Հայփոստ» ընկերություն 23. «Գոլդեն փելըս» հյուրանոց 24. Նիգերիայում ադամանդի բազմաթիվ հանքեր 25. «Էրեբունի պլազա» հյուրանոց 26. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ 27. «Ռոբերտո» կոշիկների խանութների ցանց 28.«Հյուսիսային պողոտայի» շենքերը Մեր ուսումնասիրության շրջանակում ակնկալում ենք նաեւ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը։