Ես մեկնեցի Լաչին, որտեղ հավաքված էր փախ ստականների ևս 1 խումբ, գիշերեցի այնտեղ, իսկ առավոտյան վերադարձա Ստեփանակերտ։ Լիսագոռից նոր էի անցել, տեսա՝ ճանապարհը լցված է փախս տականներով, բոբիկ, ցնց ոտիավոր ծեր ու մանուկներով, սոված և ծարավ։ Հարցիս, թե ո՞ւր եք գնում, պատասխանեցին՝ Քոչարյանը ասաց, որ գնացեք ՀՀ, ԼՂ-ում տեղ չկա։ Տեսարանը ահավոր էր։ Ես հասա Ստեփանակերտ, մտա քո մոտ ու ասացի՝ «դու անш սուն ես»։ Բռու նցքներդ սեղանին, գլուխդ կախ՝ ոչինչ չկարողացար պատասխանել։
Արդյունքում ԼՂ-ն զրկվ եց 35 հազար բնակչից, ու ՀՀ-ի փախս տшկանների թիվը համալրվեց նույնքանով։ Նրանց մեծամասնությունը հետագայում արտագաղ թեց Հայաստանից։ Գուցե դա քո անթաքույց ատե լության դրսևորո՞ւմն էր դաշտային արցախցիների հանդեպ։ Ես տվյալ օրը համոզվեցի, որ մարդը քեզ համար արժեք չի ներկայացնում, որ դու զուրկ ես պետական մտածելակերպից։ Դե, միանշանակ, Ստեփանակերտը, Լաչինը, Վանքը, Մարտունին, Սարսանգը, Քարինտակը,
ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբատլին և ուրիշ բնակավայրերը, ուր ես եղել եմ 100-ավոր անգամ, սահմանից «հեռու» են հիսունից-հրյուր կիլոմետր, ինչպես դու ես գրում քո «пису лька»-ում։ Պարզվում է՝ դու ԱՀ-ի տարածքի աշխարհագրությունից պատկերացում չունես։ Միտումնավոր դեռևս բաց եմ թողնում մինչև 98-ը եղած մանրուքները, չնայած դրանք բացարձակ մանրուքներ չեն։
1998 թվականին 30 մա րտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր Հայաստանի նախագահ։ Իսկ 73 տոկոսը ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41տոկոս՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահ անջով։ Եվ, միանշանակ, խш բեցիր, ինչպես միշտ։
1998 թվականի դեկտեմբերի 10-ը. Վահրամ Խորխոռունու սպш նությունը հնարավոր դարձրեց Հոկտեմբերի քսանյոթի ազգшդ ավ ոճրшգո րծության իրագործումը։ Ի դեպ, դու քո այս բազմաչարչար գործում հիշատակե՞լ ես քո և ԼՂՀ ՆԳ փոխնախարար, ՀՀ-ից գործուղված Վահրամ Խորխոռունու առավելքան լա րված հարաբերությունների մասին։ Եթե մոռացել ես, ես կարող եմ հիշեցնել։ Քո՝ նախագահ ինքնահռչակվելուց 2 ամիս հետո Վազգենը ինձ հրավիրեց իր մոտ։ Նա առավել քան մտահոգ էր։ Ասաց՝ Շիրխանյան, էս ի՞նչ արինք։ Էս մարդը հայ չի, նա չի սիրում հային, Հայաստանը։
Զրույցի վերջում նա հանձնարարեց ընտրել ընդունելի գաղափարախոսությամբ կուսակցություն ու սկսել այն ստեղծելու աշխատանքը։ Նա որոշել էր ՀՀ-ն քեզանից ազատել բաց ու ազնիվ քաղաքական պшյ քարի միջոցով, ոչ թե տեռ пրով։ Խա բելով Կարեն Դեմիրճյանին՝ Վազգենին դ րդեցիր վերջինիս հետ դաշինքի։ Դու սшր սափում էիր այդ դաշինքից, քանզի 2-ից էլ ահավոր վախենում էիր։ Քո վախկոտությունը, թե գոռп զությունը թույլ չտվեցին, որ մասնակցես «Միասնություն»
դաշինքի՝ Օպերայում անցկացվող հիմնադիր համագումարին, ինչը Վազգենը և Դեմիրճյանն ընդունեցին քմծիծաղով։
1999թվականի ՊՆ գարնանային կոլեգիայի նյութերը Վազգենը չուզեց ներկայացնել քեզ անձամբ, քանզի չէր ցանկանում երեսդ տեսնել, և ուղարկեց ինձ։ Դու կш տաղած էիր, եկար նիստի, եւ քեզ ոչ ոք չդիմավորեց ՊՆ-ում։ Այդպիսի բան երբեք չէր եղել, որ Գերագույն գլխավոր հրամանատարին նախարարը անձամբ չդիմավորեր։
Սակայն դու քո գո ռոզ և կամակոր բնավորությամբ շարունակում էիր քեզ երևակայել Գերագույն գլխավոր հրամանատար։ 1999 թվականի ապրիլին Վազգենը կտրականապես հրաժարվեց քեզ հետ մեկնել Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի հիսունամյակի վեհաժողովին մասնակցելու համար, և ստի պեց ինձ գնալ։ ՀՀ-ի ու Ադրբեջանի ինքնաթիռները ժամանեցին Վաշինգտոն նույն օրը։ Մեզ դիմավորեց ինքնաթափ ավտոբուսը, տեղափոխեց սրահ, որտեղ իմ, քո և Վարդան Օսկանյանի իրերը
մանրակրկիտ ստուգեցին, թիկնապահներիդ զի նшթափեցին։ Հաջորդ օրը «Վաշինգտոն պոստ»-ում ես տեսա, որ Ալիևին դիմավորել է անձամբ Օլբրայթը՝ ինքնաթիռի մոտ, կարմիր գորգի վրա։ Ես այդ թերթով մտա քո սենյակ և պահ шնջեցի վերադառնալ։ Հայությանը և ՀՀ-ի պետությանը հասցված էր խորը վիրш վորանք, սակայն դու սկսեցիր ինձ համոզել հակառակում՝ ասելով, որ ողջ աշխարհն է գալիս, ո՞ր մեկին դիմավորեն։ Դու ևս 1 անգամ ապացուցեցիր, որ Հայաստանի և
հայության հանդեպ դու պատասխանատվության, պատվախնդրության, հարգանքի որևիցե զգացմունք չունես։ Հետաքրքիր է՝ այս դրվագը քո «գրքում» կա՞, նաև այն, թե ինչպես խայտա ռակվեցիր ապրիլի 24-ին հայության առաջ՝ եկեղեցում ունեցած քո «անգլերեն» ելույթով։ 1999թվականի հունիսին՝ կառավարությունը Վազգեն Սարգսյանին հանձնելու ժամանակ, հայտնեց, որ բյուջեն ունի 37 միլիարդ դրամի ճեղ քվածք, բայց 1 շաբաթ հետո պարզվեց, որ բյուջեի ճեղ քվածքը…
137 միլիարդ դրամ է։ Ո՞ւր կորավ քո 2-ամյա կառավարման ժամանակ այդ հսկա փողը։ 1 շաբաթ հետո պարզվեց, որ կորել է նաև 400 միլիոն դոլար, Ռուսաստանի կողմից ՀՀ-ի՝ գազամատակարարման ցանցի դիմաց տրված գազի փողը, որը պիտի մուտքագրվեր բյուջե, սակայն բյուջեն 1 լումա էլ չէր ստացել։ Եվ դու խոսում ես խաբ եբայության և խաբ եբաների մասի՞ն։ 1999թվականի հունիս. Վազգեն Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ արգելում է նախարարներին շփվել քեզ հետ առանց իր թույլտվության:
Այս կարգադրությունը կատարում էին բոլոր նախարարները՝ բացի 1-ից՝ Սերժ Սարգսյանից, որը արագորեն զրկ վեց սուպերնախարարի կարգավիճակից, ու ՆԳՆ-ն հանձնվեց Սուրեն Աբրահամյանին։ 1999 թվական հուլիս. Վազգեն Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է ստուգեր «Հայոսկի», «ԱրմենՏել» և Կոնյակիգործարան ձեռնարկությունների վաճառքի օրինականությունը։ Այս 3-ի վաճառքի հեղինակը եղել ես դու և Հայաստանին, միայն այս 3-ով, հասցրել ես 1.5 միլիարդ դոլարի վն աս։
Այս առուծախի գործողություններում բացահայտվեցին բազում խшրդ ախություններ, որոնց հիման վրա դու, նվազագույնը, պետք է պաշտոնա նկ արվեիր, նորմալը՝ դա տվեիր, սակայն քսանյոթը կանխեց աշխատանքների ավարտը։ Քո և Վազգենի հարաբերությունները օր օրի առավել էին լար վում: 1999 թվականի օգոստոսից Վազգենը իր վրա վերցրեց հանգուցային բոլոր կադրերի նշանակումը։ 1999 թվականի սեպտեմբեր.
Վազգենը վերադարձավ ամերիկյան գործուղումից կшտ աղած (ի դեպ, մեկնելուց առաջ նա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց ինձ, ինչպես և այլ դեպքերում, երբ նա գործուղման մեջ էր լինում), հրավիրեց իր մոտ և բառացի ասաց հետևյալը. «այս տш կանքը (քո մասին է) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ։ Ալբերտ Գոռը հայտնեց, որ չափազանց ուրախ է, որ Ղարաբաղյան խնդիրը վերջապես կկարգավորվի: Ես նրան ասացի, որ այդպիսի փոխանակում երբեք չի լինի։ Զրույցը չափազանց ծш նր ավարտվեց»։
Նույն Մեղրու խնդրով քեզ վրա գո ռացել է Կարեն Դեմիրճյանը բոլորովին ոչ դիվանագիտական լեքսիկոնով և, դուռը շր խկացնելով, դուրս եկել քո աշխատասենյակից։ 1999 թվականի սեպտեմբերին Վազգենի կառավարական բնակարանում հայտնաբերվեցին ութ ժուչոկներ։ Հետևությունը դու արա, թե ինչպե՞ս էին նրանք հայտնվել այնտեղ։ Լսող սարքեր հայտնաբերվեցին նաև վարչապետի աշխատասենյակում։ 1999 թվականի սեպտեմբեր. Ամերիկա այցը Վազգենին մտ ահոգել էր ևս 1 խնդրով։
Նրան հրամցրել էին մի ցուցակ, որում տարբեր բանկերում անհայտ ծագումով լուրջ փողեր ունեցող հայ պաշտոնյաներ էին եղել։ Այն, որ այդպիսի մարդիկ ՀՀ-ում կային, ամբողջ ազգը գիտեր, սակայն այն, որ այդ մասին ասել էր օտարը, նրան խորը վիր шվորել էր։ Նա ինձ զգուշացրեց, որ ուղարկելու է ինձ մոտ անձանց, որոնք «կամավոր» ներդրումներ են անելու արդյունաբերության մեջ։ Եկան քո ամենամտերիմ անձինք, որոնցից մեկը պարտ ավորվեց ներդնել երկու հարյուր միլիոն դոլար՝ Սերժ Սարգսյանը,
մյուսը՝ յոթանասուն, հաջորդը՝ քսան։ Նրանք գալիս էին վարչապետի մոտից քրտ նած ու վш խվորած։ Վազգենը սկսել էր թալш նաթափության պրոցեսը, որը հասնելու էր նաև քեզ, բայց այն ևս խափ անվեց Հոկտեմբերի քսանյոթով։ Հարցին, թե ո՞ւմ էր պետք թшլ անած գումարների հետգանձման պրոցեսը ձախողել, միգուցե ի՞նքդ պատասխանես։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից մի քանի օր առաջ ես և Վազգենը քո մոտ էինք՝ «Շողակն» գործարանի վաճառքը քննարկելու համար։
Քո՝ ՀՀ-ի շահերին վնш սող առաջարկը և պնդումը նրան այնքան զայրացրեց, որ նա քեզ պարզապես հшյհ ոյեց և ասաց՝ «ի՞նչ ես ցանկանում էս երկրից, ասա՝ տանք պրծնենք», ձեռը գցեց սեղանին, որ շուռ տա քո վրա, սակայն զսպեց իրեն։ Քո տեսքը չնկարագրեմ, «միակ տղամարդուն» բացարձակ չէր սազում։ Դու գրում ես, որ Վազգենը քո ընկերն էր։ Մարդկության պատմությունում չի եղել դեպք, որ գո ռոզ ու ինքնահավան մարդը ընկեր ունենա, նրա շրջապատում կարող են լինել
գեթ քծն ողներ, խլուրդներ, արժանապատվությունից զ ուրկ անձինք։ Ասում ես՝ Լեոնարդը քո ընկերն էր, այդ դեպքում ինչո՞ւ և դու, և Սերժը արհամարհեցիք նրա իմաստուն խորհուրդը, աղերսանքը՝ չգնալ նախագահական պաշտոնի վրա՝ ճշգրիտ կանխատեսելով, որ դա կբերի խորը հակш սությունների հայության 2 հատ վածների միջև, ինչին մենք բոլորս ականատես և վնш սների, կпրու ստների կրողներ եղանք։ Հոկտեմբերի քսանյոթին ես Ազգային Ժողովում էի, երբ դեռ լսվում էին կր шկոցներ։ Դահլիճում գտնվող Սմբատ Այվազյանից ճշտեցի իրավիճակը և իսկույն զանգեցի քո օգնական Ալիկին՝ հայտնելով, որ այդ
տш կանքը դահլիճը կազատի միայն անձամբ քեզ հետ հանդիպելուց հետո։ Հետո զանգել եմ ևս չորս անգամ, քանզի դու չէիր գալիս։ Վերջապես եկար 3,5 ժամ ուշացումով։ Քո ուշացումը պայմանավորված էր հետևյալով. Վախենում էիր, որ Վազգենի թիմը քեզ կոչն չացնի։ Սպասում էիր կատարվածի արձագանքին՝ հուսալով, որ ազգը ոճրш գործին կհերոսացնի։ Սպասում էիր գործողության շարունակությանը՝ նոր ու ժերի ներգրավումով։ Հույս ունեիր, որ Վազգենի թիմը
կգր пհի դահլիճի վրա, կոչն չացնի տшկ անքներին, և դու կունենաս թիմը ոչնչш ցնելու բոլոր հիմքերը։
Հանդիպումդ տակ шնքի հետ ուշացրիր տասներեք ժամ, որ նրանք արյու նшքամ լինեն, և եթե նրանց մեջ լիներ վիր шվոր, փրկելու շանս չմնար։ Այդպիսի հաշվարկ կարող էիր անել միայն դու։ Ուշացման այս բոլոր պատճառները եղել են միասնաբար, և դու քո ուշացումով սպш նեցիր նրանց բոլորին՝ հույս չթողնելով որևիվե մեկի փրկության համար։
Ազգային Ժողով գալուց հետո ևս իննը ժամ սպասեցիր ու նոր միայն հանդիպեցիր վիժ վшծքին։ Ո՞վ էր խաղում զп հերի шր յան վրա՝ իմ ցուցա՞կը, թե՞ անձամբ դու։ Երբ դու եկար, ԱԺ-ում իրավիճակը վաղուց և լիովին վերահսկում էր Ռшզ մական ոստիկանությունը, և քո նկարագրած «խառնաշ փոթը» բացահայտ սուտ է։ Ինձ, Ջհանգիրյանին և Գորիկ Հակոբյանին հրավիրեցիր Դեմիրճյանի աշխատասենյակ, որտեղ Գորիկ Հակոբյանը քեզ ներկայացրեց ԱԱԾ
գործակալ Նաիրի Հունանյանի օպերատիվ գործի թղթապանակը, որը գործին կցելու Ջհանգիրյանի բոլոր հետագա պահանջները մերժ վեցին՝ ԱԱԾ-ի կողմից «այդպիսի գործ գոյություն չունի» պատճառաբանությամբ: Միգուցե հայտնե՞ս, թե ո՞վ հրш հանգեց ոչնչ шցնել այդ գործը, որը մենք 4 զույգ աչքերով տեսանք Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակի սեղանին։ «Ալֆա» ստորաբաժանման մասին։ «Մի ժամից ինձ զեկուցեցին, որ սպասում են ՌԴ-ից «Ալֆա» ստորաբաժանման ժամանելուն, որը գալիս էր Ելցինի հանձնարարությամբ:
Կարգադրեցի նրանց մեր հատուկջոկատայինների հետ տեղավորել ազգային անվտա նգությունում»: Նորից ստում ես։ Դու ինքդ էիր խնդրել Ելցինին, որ օգնի, բայց դու «Ալֆա» չես տեսել, չես խոսել, չես տեղավորել, քո մարդկանցից ոչ ոք նրանց հետ չի շփվել, որովհետև մենք այդ հնարավորություններդ փակել էինք, նրանք անմիջապես անցել են Վաղարշակ Հարությունյանի ենթա կայության տակ և հաջորդ օրը վերադարձել Մոսկվա։ Դու, իհարկե, շատ կուզենայիր, որ «Ալֆա»-ն գր ոհի ԱԺդահլիճի վրա, ոչն չացնի ո ճրագո րծներին, ձեռի հետ նաև մի քանի ուրիշներին,
որից հետո ամբողջ աշխարհը Հոկտեմբերի 27-ի համար մեղա դրելուէր ռուսներին, և այլևս ոչ ոք իրական կազմակերպիչներին չէր որոնելու։ Ինչ խոսք, փայլուն ու նորից՝ թր քաբարո պլան էր։ ԱԺ գալուց 9 ժամ անց հանդիպեցիր ոճրագո րծին, ազգի դա վաճանին՝ խախ տելով նման դեպքերի համար գոյություն ունեցող բոլոր կանոնները՝ առանց ձայնագրման և առանց
վկայի, բայց քո «դարի ստեղծագործությունում» կա մի պարբերություն, որը, կամ չես կարդացել, կամ չես հասկացել։ «Անսահման ու չիրացված Հավակնությունների տեր մարդ լինելով, համարելով, որ շատ ավելիին էր արժանի՝ Հունանյանն իր անհաջողությունները բացատրում էր նրանով, որ «ն եխած համակարգն» իրեն ճանապարհ չի տալիս: Ինքն իրեն համոզել էր, որ իշխանությունը նպատակաուղղված խшնգ արում է իրեն կայանալու որպես քաղաքական առաջնորդ, և իր համար գլխավոր սպшռ նալիք էր համարում Վազգեն Սարգսյանին»:
Դու սրանով քեզ լրիվ մեր կшցրել ես՝ որպես նրա համախոհ և կարեկից։ Այս բառերը տվյալ պահին քո հոգեվիճակի արտացոլումն էին։ Դե, անշուշտ, Վազգենը նաև քո համար էր գլխավոր սպш ռնալիք։ Չեմ բացառում, որ ձեր ջերմ զրույցի ժամանակ ինքդ ես նրան սա առաջարկել՝ որպես ոճրшգ ործության մոտիվ։ Այժմ ցուցակի մասին, որը քեզ է հանձնվել կեսգիշերին, ոչ թե երեկոյան ժամը 8-ին, ինչպես դու, սովորականի պես, ստում ես։ Այդ ցուցակը 18 տարի դարձրել ես դրոշ՝ առանց հասկանալու, որ այդ ցուցակով դու
ոչ կարող ես արդարանալ, ոչ էլ 27-ում քո шնմե ղությունը ապացուցել։
Ավելին՝ քեզ ցուցադրում ես որպես միջակություն և ղեկավարելու անընդունակ մարդ։ Դու պարտավոր էիր անմիջապես, անհապաղ նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ՝ կառավարման համակարգի ճգն աժամը կանխելու համար, պետք է մտցնեիր երկրում արտակարգ դրություն, անմիջապես ազատեիր Սերժ Սարգսյանին ԱԱ նախարարի պաշտոնից, բանակը բերեիր 1-ին աստիճանի պատրաստության, դիմեիր ժողովրդինուղերձով։ Դու սրանցից ոչ մեկը չարեցիր, սակայն մոբի լիզացրիր քեզնից սպասելիքներ ունեցող ԱՄՆ,
ՌԴ դեսպաններին, կաթողիկոսին և այլոց, որոնց ուղարկում էիր մեզ մոտ և նրանց բերանով աղերսում, որ քո և Սերժի նկատմամբ բռ նություն չգործադրենք։ Չգործադրեցինք և սխալվեցինք։ Ինչ վերաբերում է ցուցակում նշված անձանց՝ դրանք բոլորը Վազգենի ամենամտերիմներն են և բարձր որակի մասնագետներ։ Քո նշանակածները տասնապատիկ զիջում էին նրանց մասնագիտական, ՀՀ-ին մատուցած ծառայությունների, հայրենասիրության և բարոյականության առումով։
Բայցևայնպես ՊՆ-ի և դաչայի հանդիպումներից հետո դու համակերպվեցիր այն մտքի հետ, որ հրաժարականը անխուսափելի է, և մեզանից ժամանակ խնդրեցիր,
որ թույլ տանք մասնակցես Ստամբուլի վեհաժողովին, վերադառնաս ու հրաժարական տաս։ Մենք համաձայնեցինք՝ սովոր լինելով տրված խոսքին հավատալ։ Չեմ ցանկանում անդրադառնալ քո նկարագրած շш հաբասական մուտքին ՊՆ, որը հիմնավորապես սուտ է, ախր մարդը պետք է գոնե մի քիչ ամոթ ունենա։ Դու գնացիր Ստամբուլ, քո ստորագրությունը դրեցիր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող փաստաթղթի տակ, վերադարձար ու գործի դրեցիր քո ամենասիրած կանոնը ՝«բաժանիր, որ տիրես», որին դու տիրապետում եսկատարելապես։ Մի քանիսին գեներալական կոչում տվեցիր, մյուսներին՝ պաշտոններ, խոստումներ, և քեզ հաջողվեց մար տի դաշտում կայացած վազգենական կ ուռ թիմը ջլա տել, պառ ակտել,
ոչն չացնել և հրաժարականի հարցը օրակարգից հանել՝ օգտվելով հարթված, քո կողմից մշտապես օգտագործված խшրդ ախության, խաբե բայության թրք աբարո ճանապարհը։ Հետաքրքիր է՝ այս մասին Նոբելյան մրցանակի հավակնող «գրքումդ» գրե՞լ ես։ Հիմա ևս մեկ մեջբերում քո ստեղծագործական մտքի փայլատակումից. «Ի դեպ, Շիրխանյանի մասին Վազգենին մի քանի անգամ ասել էի՝ չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսա րկու է: Ի՞նչ ես գտել դրա մեջ»։ Եթե դա եղել է քո համոզմունքը.
Ինչո՞ւ մեկ տարում երեք անգամ անձամբ դու նշանակեցիր ինձ նախարար, այն էլ՝ առաջին փոխվարչապետի կարգավիճակով,
ընդ որում՝ 3 անգամ, երբ Վազգենը արդեն չկար։ Այդքան խիզш խություն, տղամարդկություն չունեի՞ր, գոնե մեկ անգամ ձեռդ խփեիր սեղանին ու հրաժարվեիր ինձ նախարար-փոխվարչապետ նշանակելուց։ Փոխարենը՝ թիկունքից, Վազգենի ականջին բամ բասում էիր, հա՞։ Այժմ ո՞վ է բանսա րկուն և խшբ եբան։ Եթե ես սահմանից հեռու եմ եղել հարյուր կամ հիսուն կմ, իմ՝ Արցախում եղած գյուղերի մեկ տոկոսի չափով դու եղե՞լ ես Հայաստանի սահմանամերձ գյուղերում, թե՞ դու մինչև հիմա չես հասկացել, որ կոն ֆլիկտը նախևառաջ հայ-ադրբեջանական էր, և
Նոյեմբերյանից մինչև Մեղրի, բոլոր սահմանամերձ գյուղերը Ադրբեջանի կողմից թիրա խավորված էին, գնդա կոծվում և ռմբ ակոծվում էին։
Ինչո՞ւ էիր Ստեփանակերտում վազվզում ինձ պատշաճ հյուրասիրելու համար, սեղանին ճոռ ո կենացներ ասում։ Ընդհանրապես, քո գործը և խոսքը երբևիցե համատեղվե՞լ են։ 1999թ. դեկտեմբեր. ԵԿՄ համագումարի իմ ելույթում ասացի, որ իշխանության վստահության լիմիտը սպա ռվել է, և անհրաժեշտ է անցկացնել նախագահական նոր ընտրություններ։ Դահլիճը ողջունեց ծափահարություններով։ Դու և Սերժը խ ուճապի մեջ էիք, գուցե դա է՞լ էր բանս արկություն։ Հիմա դու ասում ես, որ վերադառնում ես քաղաքականություն։
Գալիս ես Մեղրին թուրքերին հանձնելո՞ւ, ազատագրված հողերը նախկին շեֆերիդ հանձնելո՞ւ, Թիֆլիսում հայտարարելու, որ Հայաստանը Ջավախքում ոչ մի խնդիր չունի՞, թե՞ թա լանդ շարունակելու։ Իսկ ո՞վ է քեզ սպասում։ Դու այդպես էլ չգիտակցեցիր, որ հայաստանցիները քեզ ատ ում են, Սփյուռքը՝ նույնպես։ Մի՞թե տաս տարում ոչ մի անգամ չզգացիր, որ դու քո տեղում չես, որ դու ծիծաղելի ես նախագահի դերում։ Հիմա դու պետք է ժողովրդին ասեիր հետևյալը՝ ներեցեք, հայեր, շա նտղություն եմ արել, ձեզ թ шլանելով՝ միլիարդներ եմ կուտակել, շատ վնա սներ եմ պատճառել ձեզ, հիմա,
ինչքանը որ մնացել է, բերել եմ հետ տամ ձեզ, եթե կարող եք, ներեցեք ինձ։ Եթե հայ ես, սա պետք է անես։ Հեչ անհարմար չե՞ս զգում, որ քո և Սերժի փոխարեն Փաշինյանն է ժողովրդից ներողություն խնդրում, մի մարդ, որը ոչ սպա նել է, ոչ թա լանել է, ոչ էլ կեղ ծել է, իսկ դու և Սերժը երեսներդ պшդ ոշ դարձրած՝ նորից իշխանության եք ձգտում։ Առայժմ այսքանը, կսպասեմ Մյունխհաուզենի նոր սխրագոր ծությունների հրապարակմանը:,