Բլոգեր, այս օրերին «ԻնստագրաԴ» խմբից հայտնի դարձած Ռուբեն Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մենակ մի հատ անձնական բան ասեմ, պատկերացրեք։ Նախկին իշխանությունների ներկայացուցիչները իմ զինգրքույկում ՉԵՆ ԳՐԵԼ ՔԱՌՕՐՅԱ
ՊԱ ՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ, որ վարձս չզեղջվի համալսարանում։ Մամաս գնացել էր Պաշտպանության Նախարարություն ու հանդիպել մեր նախկին գեներալներից մեկի հետ (դրան լավ գիտեք բոլորդ, բայց անունը չտամ)։ Գիտե՞ք, թե ինչ էր ասել մամայիս` իսկ ձեր տղան հաստատ կռ վել ա՞։ Էն մարդուն էր ասել, ում տղային օրեր առաջ էին Ստեփանակերտի
հիվանդանոցից տեղափոխել Երևանի հիվանդանոց։ Ինքը նկատի ուներ երևի թուրք խփել ա՞, թե ոչ ։) եթե խփել ա գրենք տիկին ջան, ինչի մասին ա խոսքը ։) երևի սենց հա՞… տենց էլ չգրեցին։ Էս մասում էլ չթվա, թե Նիկոլին եմ պաշտպանում, սակայն վատին վատը ասեմ, լավին` լավը։ Երբ նոր էր ընտրվել վարչապետ,
լայվ էր անում, հարցս գրեցի միանգամից պատասխանեց, ասելով` Ռուբեն ջան, ներկայացրեք ձեր զինգրքույկը ՊՆ, ես հրահանգավորել եմ, որ այդ խնդրով առկա զինծառայողներին վերաստուգեն, քանզի այդպիսիք շատ կան։ Ու իրոք շատ կան, ու մեծամասամբ ուսանողներ…