Սամվել Առաքելյանը գրում է. Լսում եմ Փաշինյանի խոսքը ներաշխարհս ալեկп ծվում է․ Նիկոլ, դե հիմա պատասխանիր ինձ՝ շարքային զп մբիիս, նվաստ պողոսիս․ ինչու՞ չարեցիր, ո՞վ թույլ չտվեց․․ Լսում եմ վարչապետիս այսօրվա խոսքը ու չեմ կարողանում ընկալել…
ներքնաշխարհս ալեկп ծվում է, ըմբոստանում… նրա ասածները կուլ չեն գնում։ Պարոն վարչապետ, դու արդարացիորեն պնդում ես, որ նախկինները քսանհինգ տարի զե նք գնելու փեխարեն դղյակներ են կառուցել, կղզիներ են գնել, համատարած կոռո ւպցիայի մեջ են թաղել երկիրը… ու մասամբ դրանով ես բացատրում մեր պարտությունը։
Նիկոլ, դե այժմ պատասխանիր ինձ՝ շարքային զп մբիիս, նվաստ պողոսիս, «հաղթած ու հպարտ» քաղաքացուդ, միամիտ լոռեցուս հասարակ հարցին՝
-Ինչու հետհեղափոխական 2.5 տարում չբռ նեցիր, կուլակաթափ չարեցիր ու չպ шտժեցիր որևիցե լուրջ գ ողի, պետական գանձարանի փողերով, սեփական ընտանիքի բարեկեցությունը ապահոված որևիցե կարևոր պաշտոնյայի…
Չէ՞ որ քո թիկունքին համախմբված ողջ հայությունը, քեզ օժտել էր բացառիկ իրավունքներով ու գործիքներով։ Ինչու բռնել ու մի քանի ժամից բաց թողնելով, մսխեցիր մեր աննախադեպ համախմբման ու ժողովրդական սիրո, քեզ տրված հսկայական կապիտալը… ինչու չարդարացրեցիր «հպարտ քաղաքացիներիս» անսահման վստահությունը քո հանդեպ… Կարծում ես հե՞շտ եմ գրում այս տողերը… ինչու՞ չպաշտպանեցիր քեզ սատարած պողոսներիս,
մերժվածների հարձш կումներից, նրանց լկ տի ծաղր ու ծանակից, սպшռն ալիքներից… դրա փոխարեն փաթաթեցիր վերջիններին ամենափափուկ թավիշով…թույլ տվեցիր հш յհոյել ընտանիքդ, ասել է թե վիրш վորել քեզ սատարած նվաստներիս… քո թավիշից երես առած մերժվածները անարգել մտան առш ջնագիծ, մեր շարքերը բարոյալքելու, քեզ պատվազրկելու, ազերիներին դուխ տալու բացահայտ մտադրությամբ։
Ու այժմ չնկատելու տալով մեղքիդ չափը, անօգնական հայացքով կրկին դիմում ես ժողովրդին, հասկացված լինելու դատարկ հույսերով։ Հիշու՞մ ես քանի անգամ եմ խնդրել, ծնկաչոք աղերսել, մեծ ընկերոջ ու հավատարիմ զի նшկցի իրավունքով պահանջել չեղարկել քո անիմաստ թավիշը, ձեռքդ վերցնել ամենակոպիտ հղկաթուղթը, խարտոցը, մուրճը, կվալտը, բալգարկան… Չ՞է որ քեզ դրա՛ համար էինք թագավոր կարգել…
ինչու՞ չարեցիր, ո՞վ թույլ չտվեց, ու՞մ հետ «ագավոռկա» ունեիր։ Ցш վոք, ոչ մեկիս չլսեցիր… աստիճանաբար կորցրեցիր վարկանիշդ ոչ միայն երկրիդ ներսում, այլև միջազգային հարթակներում։ Այժմ ունենք այն ինչ ունենք… խորը ափսոսանքով, անզորությունից չարտասվելու ջանքերով, ասեմ, որ ես ու իմ նմանները այսօր չենք միանա հրաժարականդ պահանջողների շարքերին, ոչ թե որ հիացած ենք քեզնով, այլ նրա համար, որ զզվում ենք նախկիններից։
Հարգանքներով Սամվել Առաքելյան։