Եթե չեք ցանկանում ժամանակից շուտ լքել ձեր զբաղեցրած աթոռը, ապա… Արթուր Միրզոյանի կոշտ զգուշացումը Սպիտակի քաղաքապետի՝ Նիկոլի հրաժարականը պահանջելուն

Արթուր Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ես՝ Արթուր Միրզոյանս, լինելով Սպիտակ քաղաքի բնակիչ՝ պահանջում եմ հանրապետական համայնքապետ Գագիկ Սահակյանի հրաժարականը, ով առհամարհելով սեփական համայնքի բնակիչների անձնական

տեսակետը և քաղաքական հայացքները, բոլորիս անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջներով ու կոչերով: պ-ն Սահակյան, դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք մեր անունից որևէ հայտարարություններ կամ հորդորներ հղել, դուք ավելի լավ է զբաղվեք Սպիտակի ծառացած

խնդիրներով, դուք այդ նպատակով եք ընտրվել, այլ ոչ թե ձեր անձնական քաղաքական հայացքները բոլորիս անունից տարածելով: Չեմ ուզում իմ անձնական չլուծված խնդիրներս շահարկեմ, բայց դուք լավ գիտեք, որ ի զորու չեք եղել ձեր բնակիչների խնդիրներին լուծում տալ: Եթե չեք ուզում ժամանակից շուտ լքել ձեր զբաղեցրած աթոռը, ապա զերծ մնացեք

սպիտակցիների անունից որևիցե հայտարարություններ անելուց: Դուք ոչ Նիկոլ եք ընտրել, ոչ էլ կարող եք հրաժարական պահանջել, թեպետ որ Նիկոլին խնդրում էիք ,որ գա ձեր տուն հյուր, թե չէ տիկինդ կնե ղանա: Եւ չփորձեք հարազատ , բարեկամ և ընկեր խառնեք ,որ ինձ զսպեք, ինձ ոչ ձեզանից առաջ եղած հանրապետականներն են վա խեցրել,ոչ էլ դուք փորձեք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *