Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, իրավաբան, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Համայնքի անունից հրաժարական մի պահանջեք՝ կխայտառակվեք։ Նախկին ռեժիմը խուճապի մեջ է, համայնքներում իր արբանյակներով ակտիվացել է։ Գիտեք ինչու՞, քանզի կառավարող քաղաքական ուժն անկախ կուսակցական պատկանելիությունից բոլոր համայնքապետերին թողեց,
որ պաշտոնավարեն։ Քաղաքական հետապնդումների ու ապօրինի հեռացումների ձեռագիրը մերը չէր։ Եվ այժմ ռեւանշիստների խմբակը վարչապետի հրաժարականն է պահանջում, որ վերարտադրվի։ Այստեղ մի բայց…
Ամեն մի համայնքի ղեկավար՝ որպես քաղաքացի, ունի 1 ձայն եւ 1 քվե։ Բարի եղե՛ք ձեզ իրացնել ձեր 1 հատիկ քվեով։ Համայնքի անունից հրաժարական մի պահանջեք՝ կխայտառակվեք։ Փոսի ու փոս փորողի առակը՝ վկա։ Համայնքը ոտքի կկանգնի ու նույն հեռացման պրոցեսը կսկսի ձեր դեմ։ Հետո չասեք, որ չէի զգուշացրել։
Նազելի Բաղդասարյան