Ալիս Սողոմոնյանը գրում է.
ԵՎ ԴՈ՞Ւ, գարեգին բ…
Դու իմ կաթողիկոսը չես, գարեգին բ, քանի որ իմ պատկերացրած կաթողիկոսը պետք է անարատ հոգի, մաքուր կենսագրություն ունենա, լինի ա՛յն ճշմարիտ հոգևորականը, որ իր անձը նվիրի Աստծուն և լինի ծառան ազգի:
Ես անգամ կասկածում եմ, որ, մինչև կուսակրոն քահանա դառնալը, դու այն պարտադիր քառասուն օրը ճգնավորի կյանք ես վարել: Իհա՛րկե ոչ: Դու մաքուր կենսագրություն չունես, գարեգին բ: Քեզ հիշեցնե՞մ, թե ինչպես Գերմանիայից քեզ հազիվ փախցրեց երանելի Վազգեն Վեհափառը: Ի՞նչ ղալաթներ էիր արել այնտեղ… Մոռացե՞լ ես:
Քո կենսագրությունը մաքուր չի, քանզի դու կաթողիկոս դարձար
(ոչ թե ընտրվեցիր) կաշառքով:
Քո կենսագրությունը մաքուր չի, քանզի կաթողիկոսն իրավունք չունի ապօրինի երեխաներ ունենալ: Հիշեցնե՞մ Տասը Պատվիրաններից յոթերորդը՝ «Մի շնանար»: Դու մաքուր կենսագրություն չունես, քանզի, կաթողիկոս լինելով, բիզնեսո՛վ ես զբաղվում: Այժմ դու, գարեգին բ, պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, կատարում ես ռոբիկ քոչարյանի պատվերը,
քանզի այս շարժումը, այս խառնակչությունը ռոբերտի ծրագիրն է, որ նա, իբր չերևալով, ո՛չ թե ընդհատակից է վարում, այլ բացահայտ՝ հարցազրույցներ տալո՜վ, ուղղորդելո՜վ, ազգից ժամանակին թш լանած հսկայական փողեր ներդնելո՜վ: Հш նցագործ ռոբիկին սատարում է հш նցագործ բ-ն: Դու ի՞նչ կաթողիկոս, եթե ազգից մերժված ռոբիկի ու սեռժիկի կամակատարն ես, անշուշտ, քո ուզածն էլ պահանջելով նրանցից: Այդպես չեղա՞վ, որ
քաղաքի կենտրոնում գիտության ու մշակութային կենտրոն՝ լեզվի ինստիտուտը քանդեցիր ու քեզ համար դղյակ-նստավայր սարքեցիր: Քեզանից պակա՞ս կաթողիկոս էին նախկինները, որ յոլա էին գնում Ակադեմիայի հարևանությամբ եղած երկհարկանի փոքր նստավայրով: Չէ՜, դու ուրի՜շ ես, քեզ անհրաճեշտ է բազմահարկ հսկայական պալատ, և քո պետքն էլ չի, թե Լեզվի ինստիտուտի շենքից վտարված այն չորս-հինգ գիտական հիմնարկների աշխատողներից ով որտեղ ծվարեց:
Անամոթ և անկուշտ կաթողիկոս գարեգին բ: Անշուշտ պետք է պահանջես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանզի Փաշինյանը քեզ չէր թույլ տա, որ կարողանաս բավարարել կրոնավորին ոչ վայել պահանջներդ: Թույլ չէր տա, որ, լինելով իբր կաթողիկոս, ծաղկեցնես քո բիզնեսները՝ սեփական ռեստորաններ Պռոշյան փողոցի վրա, սեփական խանութների ցանց Երևանի տարբեր շրջաններում, սեփական հիվանդանոց, սեփական դեղատուն… Հա, ի դեպ, քո այդ սեփական
«Իզմիրլյան» հիվանդանոցում պատսպարել էիր հш նցագործ, ամբաստանյալ, քո սիրելի ռոբիկ քոչարյանին: Այժմ դու ազգի ատելի այդ հш նցագործի պահանջն ես իրագործում, որի հետ шր յունալի դեպքեր են կապված՝ 2008 թվականի մարտի մեկը, 1997-ի հոկտեմբերի 27-ը… Չմոռանամ քեզ հիշեցնել, գարեգին բ, որ դու հենց հոկտեմբերի 27-ի шր յունալի դեպքի վրայով դարձար կաթողիկոս՝ դիտավորյալ թույլ չտալով, որ մայր Տաճարի ներսում, որտեղ վերջին
քվեարկությունը պետք է տեղի ունենար, Աժ-ում եղած մարդաս պшնության լուրը ժամանակին տարածվի… Սրի կա ես, սրի կա: Միայն նշանակվելուց (ոչ թե ընտրվելուց) հետո, չափազանց ուշացումով, իբր նոր ես իմանում, հրապարակեցիր տվյալ լուրը: Եկեղեցում գտնվողները չհասկացան քո տրյուկը, Աստված է՞լ չհասկացավ: Թեպետ քեզ համար ի՞նչ նշանակություն ունի, չէ՞ որ դու ոչ Աստծո՛ ծառան ես, ոչ էլ ազգի:
Դու ծառան ես քո անբ шրո անվերջանալի պահանջմունքների: Բարերար հավատացյալներ էին գալիս Մայր Աթոռի անվամբ, ինչո՞ւ էիր եկեղեցիներով լցնում Երևան քաղաքը, երբ նրանց այդ փողերով 100-ավոր տներ կարելի էր կառուցել шղ ետի գոտում, որտեղ 30 տարուց ավել է, ինչ արդեն փթող տնակներում երկ րաշարժից տնավեր մնացած մարդիկ են բնակվում:
Էլ քանի՞ գրոշ արժեն պատարագներից հավատավոր ազգին ուղղված քո քարոզները: առհասարակ արժեք չունեն: Դրանց անկեղծությանն ինչպե՞ս հավատալ, երբ իսկապես հավատավոր մի ողջ ընտանիք Գյումրիում գնդակահարվեց, իսկ կաթողիկոսը «խոհեմ» լռություն պահպանեց: Գիտակցում եմ, որ եթե այն ժամանակվա երկրի նախագահի աթոռը զբաղեցնող սեռժիկ սարգսյանը չցш վակցեց, դու ո՞նց կարող էիր նրա հետ քո սերտաճած մտքերում գյումրեցի Ավետիսյանների
ող բերգությունը զգալ, հատկապես՝ ցш վակցել: Էլի՞ թվարկեմ, թե ինչ իրավիճակներում էր ազգը զարմացած կաթողիկոսիդ մունջ վերաբերմունքի վրա, երբ մարտիմեկյան ող բերգությունը կատարվեց՝ տաս անմեղ զп հեր արձանագրելով: Երբ ՝100-ավոր անմեղ ցուցարարներ դш ժանաբար ծեծի ենթարկվեցին, և հարյուրավորների վրա էլ ոստիկանների մի կեղծ ցուցումի հիմքով հանիրավի դш տեր սարքվեցին, և վերջիններս բш նտ նետվեցին…
Սրանք քո հովանավորյալ քոչարյան ռոբիկի տիրապետության ժամանակներում չե՞ն կատարվել, կաթողիկոս բ: Դու դա կարող ես մոռանալ, իսկ զп հերի հարազատները՞, տուժածները՞, բш նտարկվածները՞… Դրանք մոռանալը քեզ համար է հեշտ, կաթողիկոս բ, սակայն նրանք դեռ շարունակում են մղկտալ ցш վերից ու վի րшվորանքից, ու արդարացի է նրանց բացասական վերաբերմունքը հш նցագործ ռոբիկի հանդեպ, որի ցուցումով դու այժ մտել ես քաղաքական խաղերի մեջ: Իսկ Գյումրի քաղաքը քեզ հետաքրքրեց միայն, երբ երկրի Վարչապետ
Նիկոլ Փաշինյանը, երկրաշարժի երեսուներկուերրորդ տարում գնաց ցш վակցելու գյումրեցիներին: Դու ի՞նչ արեցիր՝ հրш հանգեցիր Շիրակի թեմի՝ աջապահյան ազգանունն կրող քո կամակատարին, թե հանկարծ պատարագ չմատուցես, որին պետք է մասնակցի Փաշինյանը: Եվ դո՛ւ էլ, այդ աջապահյա՛նն էլ, հոգևորակա՞ն եք կոչվում, որ քաղաքական խաղերի մասնակից եք ու հավատացյալ ազգի հոգսերով, վշտերով, ցш վերով բացարձակ մտահոգված չեք: Դուք 2-սդ
էլ ինձ համար սш տանաներ եք, որոնց գոյությունը երկրում շատ լավ է բնորոշել Մեծն Շեքսպիրը՝ «Դժ ոխքը դատարկ է: Բոլոր սш տանաներն այստեղ են»: Եթե ձեր այս անլուրջ կոչերին նաև արամ 1-ինն է միացել, նրա շահերը դաշնակցության շահերն են, որ ստիպված պաշտպանում է՝ էն հեռավոր Լիբանանից անտեղի խառնվելով ՀՀ-ի ներքին գործերին, իր հեղինակության վրա սև բիծ թողնելով:
Դու իմ պատկերացրած հոգևորականը չես, գարեգին բ, քանզի իմ պատկերացրած հոգևորականը Ղևոնդ երեցն էր, ում հետևից բազմություն գնաց՝ հավատի փրկության պш տերազմ վարելու, որն Ավարայր է կոչվել: Իմ պատկերացրած հոգևորականը Խրիմյան Հայրիկն էր, Վազգեն Վեհափառն էր, Կոմիտասն էր… դու, գարեգին բ, կապ չունես հոգևորականության հետ: Պատահակա՞ն է, որ տասնամյակից ավելի է արդեն, որ քեզ գահընկեց անելու կոչեր են հնչում սփյուռքից էլ, ՀՀ-ում էլ: Սակայն դու շա՜տ պնդաճակատ ես:
Եվ վերջում:
Դու միշտ լծված ես եղել հш նցագործ, ամբաստանյալ ռոբերտ քոչարյանի շահերի պաշտպանությանը և այժմ էլ, երբ պահանջում ես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, կրկնեմ, դարձյալ ռոբիկի համար ու նրա հրահրմամբ ես անում քո այդ անխոհեմ արարքը, որը հովվապետին ոչ վայել քայլ է: Դա նաև քո բիսնեսները վտանգից հեռու պահելու վարմունք է, զզվա՛նք առաջացնող վարմունք: Դու օգտվեցիր հեղափոխության տվյալ шնի ծյալ թավիշից, որ քո պաշտպանյալ ռոբիկը բանտի ճաղերի
ետևում չմնաց ու հաջողեց խառնակչություններ հրш հրել երկրում:
Ես վերևում հովվապետ բառն էլ օգտագործեցի՝ իմ տածած խոր հարգանքից ելնելով, որ ունեմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ և ոչ թե քո՝ անհավատացյալիդ հանդեպ: Դու միայն առերես ես կապված Մայր Աթոռի հետ, մնացած քո բոլոր մտահոգությունները կապված են քո բիզնեսի, քո անձնական հաճույքների ու վայելքների հետ, որոնց կп րստից սш րսափում ես նույնքան, որքան ռոբիկ քոչարյանը, որի թելադրանքով մտել ես այդ դш վադիր խաղի մեջ: Ափսոս, որ երկիրս կաթողիկոս չունի:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ