Ես ընդունում եմ, որ ՀՀԿ-ին երբևէ չի հետաքրքրել ժողովրդի կարծիքը, սակայն…Նինա Կարապետյանցի կոշտ գրառումը

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանի Հանրապետության բնակչությունը կազմում է 2 959 000 հոգի, ըստ Շարմազանովի`Փաշինյանին սատարում է

35 անձ, հրաժարականը պահանջում է 35 հազար անձ, և դա հիմք է հրաժարական պահանջելու եւ իշխանությունը «17-ին» փոխանցելու համար։ Ես հասկանում եմ, որ ՀՀԿ-ին երբեք չի հետաքրքրել ազգի կարծիքը, բայց պարզ հաշվարկը

հուշում է, որ․ մնացած 2,923,965 մարդ առնվազն ձեզ չի սատարում, տիկնայք և պարոնայք «17»-ականներ, այլապես կլիներ փողոցում (եթե ոչ Երևանում, ուրեմն իրենց բնակավայրերում)։ Միգոււցե (կամ ամենայն հավանականությամբ) Նիկոլին էլ չի սատարում,

սակայն ձեր կողքին էլ կանգնած չի։ Հետևություն․ Իզուր մի բզբզացեք, կաբինետներում «ծնված»/ «մեծացած», թանկանոց պարֆյումներով, շուբաներով ու ոսկյա զարդերով «առաջնորդները» «փողոցում» սատարում չեն գտնում, գնացեք տուն, վայելեք անի ծյալ թավիշը։ Իսկ ազգն իմաստուն ա, նույնիսկ երբ հոգեպես կпտ րված ա»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *