Ո՞վ է հիշում Էդմոն Մարուքյանը ինչու պատգամավոր դառավ։ Այո, միայն մեկ պատճառով, իբր…Նարին Փայլակյանի կոշտ գրառումը
Հիշեցնենք, որ այժմ 17 ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են այժմյան վարչապետ
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այդ թվում նաև Լուսավոր Կուսակցության ղեկավարը՝ Էդմոն Մարուքյանը։ Նարին Փայլակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. « Իսկ ո՞վ է հիշում Էդմոն Մարուքյանը ինչու պատգամավոր եղավ ։
Այո, միայն մեկ պատճառով, իբր Նիկոլ Փաշինյանի կողմնակից է ։ Խաղում էր, ձև էր բռնել իբրև աջակցում է ։ Խաղաց, ձևացավ, մարդիկ էլ միամիտ միամիտ ընտրեցին իբր Նիկոլին թև ու թիկունք կլինի:
Հիմա էլ ընկել ա երևակայության գիրկը, իբր ինքը փրկիչ է, կոստյումը հանի թևերը կերևա ։ Իսկ Այ իրականում` մենակ միշիկի ականջներն է երևալու ։ Ես քեզ չեմ հավատում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի հաշվին ԱԺ սողոսկած Էդմոն Մարուքյան»։