Լսեցի նրանցից մեկի՝ մյուսին արած ռեպլիկը թե «ախպեր, հեսա վլшստը վեգալըմ ենք»՝ վերջնականապես ինձ համոզեց այն մտքում, որ… Հովսեփ Խուրշուդյանի գրառումը հանրահավաքի մասնակիցների մասին

Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Երեկ Բաղրամյան փողոցից դեպի Բարեկամության հրապարակ բարձրանալիս տեսա թե ինչպես է մի խումբ երիտասարդներ խմբված կանգնած՝ պատրաստվելով փակել փողոցը, ինչն էլ արեցին մի քանի րոպե հետո։ Հագուկապը, պահվածքը, դեմքերի արտահայտությունները, տրամադրությունները

նույնիսկ հեռու չէին հիշեցնում ԱՀ-ում տարածքային ու մարդկային կп րուստների համար վրդп վված հայրենասերների։ Նրանցից մեկի՝ մյուսին արած ռեպլիկը թե «ախպեր, հեսա վլшստը վեգալըմ ենք»՝ վերջնականապես ինձ համոզեց այն մտքում, որ սա այն նույն տեսակն է, որին միշտ հանդիպել եմ տարբեր տարիների ընտրություններին՝ ընտրատեղամասերի

դիմաց «կուչկված», ընտրատեղամասեր ներխուժող ու լցոնումներ անող։ Այն տեսակը, որը իր շեֆերի հանձնարարությունները կատարելու նպատակով մշտապես օգտվել է մանր-մունր արտпնություններից եւ այդպես էլ չհարմարվեց հասարակական հարաբերությունների նոր կանոններին, բրգաձեւ հիերարխիաների վերացմանը, որտեղ իրենք թեև ստորին օղակում էին

գտնվում, բայց առավել ապահով էին զգում․ ազատ, առավելապես ցանցային կառավարմամբ հասարակություններում անձն ավելի ազատ է, սակայն նաեւ սեփական վարքի, կենսակերպի, սեփական ապագայի համար պատասխանատվության առավել մեծ բեռ է ստանում, ինչն ամեն անձի բան չէ։ Ես լավ եմ գիտակցում, թե ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե այս տեսակը՝ շեֆերից

մինչեւ կամակատարներ, կարողանա կրկին զավթել իշխանությունը։ Այնպես էր, Փաշինյանը «վլաստը» պետք է տա ժողովուրդի, այլ ոչ թե ռևանշի ձգտող քրեաоլիգարխիայի պահանջով։ Իսկ ազգին ժամանակ է պետք պш տերազմում ստացած հш րվածից ուշքի գալու եւ հանգիստ պայմաններում որոշում կայացնելու համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *