Բացատրություն է ստանում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի լայվը Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դեմից, քանզի… Ստյոպա Սաֆարյանը` հայտնի գաղտնալսման մասին

Ստյոպա Սաֆարյանը գրել է. Կարծես թե բացատրություն է ստանում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի լայվը Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դեմից, երբ հայությանը կոչ էր անում փրկել Շուշին, որից թշ նшմին գտնվում էր ընդամենը մի քանի կմ հեռու… Նույն օրը ցերեկը Արցախցի մեկ ուրիշ մոբ հրամանատար լայվով դժգոհեց, թե ՀՀ-ից Արցախին չեն օգնում։ Հարց է առաջանում’

հրապարակված հեռախոսազրույցը (եթե այն իրական է) արվել է մինչև նշված լայվերը, թե հետո? Ամենայն հավանականությամբ, մինչև լայվերը։ Հեռախոսազրույցից երևում է, որ ձայնագրությունը կատարվել է ոչ թե այն հեռախոսի միջոցով, որով խոսել են, այլ կողքից’ երրորդ անձի սարքով։ Ըստ որում, նա գտնվել է Արայիկ Հարությունյանի հետ զրուցողի կողքը, ում հեռախոսի վրա բարձրախոսը միացված է եղել…

Տեղյակ էր արդյոք Արայիկ Հարությունյանը, որ իրենց 18+ բառապաշարով հեռախոսազրույցը ձայնագրվում է? Ընդունենք’ ոչ։ Հարց է առաջանում. Շուշիի համար օրհասական պահերին, երբ ցերեկով կատարվում է Արայիկ Հարությունյանի ուղերձի տեսագրությունը, որում ժպիտով (ոչ ամենեւին այս հեռախոսազրույցի էմոցիոնալությամբ) ինչու է հրապարակվում ուշ գիշերը, երբ երկու զրուցակիցների ակնկալած օգնությունը

ՀՀ-ից հնարավոր չլիներ… (Շուշին փրկել պատրաստվող կամավոր հայորդիները 6 ժամ պետք է գնային, զե նք, հագուստ ստանային), եթե չասած, որ օգնությունը կարող էր լինել ուշացած… Այդ վաղօրոք տեսագրված ուղերձը հաստատ ՀՀ-ից չէ որ տեղադրեցին սոցցանցում կամ Հայաստանից չէ, որ որոշեցին դա հրապարակել գիշերը… Հետեւաբար, եթե նույնիսկ պաշտոնական Ստեփանակերտը դժգոհ

լիներ Հայաստանից օգնության հարցում, այսպիսի նոնսենսներ ու անպատասխան հարցեր չէին լինի. ուղերձը հրապարակված կլիներ առավոտյան, կամ կեսերին, եթե իսկապես գտնում ես, որ բերդաքաղաքի ճակատագիրը որոշվելու է առաջիկա ժամերին ու օգնությունը, եթե անգամ պաշտոնական Երեւանը մերժում է, պետք է յուրաքանչյուր գնով ու հնարավորինս վաղ և արագ ստանաս թե’ Շուշին, թե’ նաև քիչ անց

փակվելիք Բերձորի միջանցքը պաշտպանելու համար։ Ու չես կարող չհիշել, որ մինչև նոյեմբերի ինը Երևանի ու Ստեփանակերտի ուղերձները հակասության մեջ էին… Փաշինյանը գրառում արեց, թե «Շուշիի համար մար տերը շարունակվում են», իսկ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե «Շուշին թշնш մու վերահսկողության ներքո է» ու տարհանվում է Ստեփանակերտը…. Այսինքն, եթե Ստեփանակերտը գտնում էր,

որ Շուշին ավելի վաղ է ընկել, ուստի Արայիկ Հարությունյանի ժպտադեմ լայվը չէր կարող քաղաքը ամեն գնով ու արդեն հայության ջանքերով փրկելու մտադրության դեպքում ձայնագրվել ցերեկը ու հեռարձակվել գիշերը… Հետևաբար, արդյոք պաշտոնական Երևանը հրաժարվել է օգնել Արցախին պաշտպանել Բերձորը, «նվաճվող» Շուշին ու վտանգված Ստեփանակերտը? Զարգացումների ու հարցերի այս շղթայի դեպքում դա ինչ որ այդպես չի երևում…

Սակայն արժե հիշել, որ պш տերազմից հետո Արայիկ Հարությունյանը հորդորեց դш վաճաններ չփնտրել ու չթաքցրեց զայրույթը, որ Արցախի պետական այրերը, պետական մարմինների զինապարտ աշխատակիցները մեծ մասշտաբով առաջին իսկ օրից ընտանիքները Երևան տեղափոխելու պատրվակով չեն վերադարձել Արցախ եւ չեն պաշտպանել այն… Հավանաբար այս զրույցն առավել մեծ թափով քննարկվել է Արցախում, այդ օրհասական օրերին, և հասկացել են, որ մեղավորների

փնտրտուքում այդ հարցը չի շրջանցելու…Իսկ Արայիկ Հարությունյանը դրա մասին խոսեց… Եվ ահա, հրապարակվում է ձայնագրություն, թե ԱՀ-ն անպաշտպան է մնացել ոչ թե նշված ու այլ պատճառներով, այլ որ Երեւանի իշխանություններն են իբրեւ թե հրաժարվել օգնել… Այս ձայնագրությունն 1-ին հերթին Արայիկ Հարությունյանի դեմ է, քանզի կարծես թե պարզ է, թե ինչպիսին կլինի արձագանքը Երևանից…

Մինչդեռ Ստեփանակերտից արձագանքի պրոբլեմ լինելու է… Արայիկ Հարությունյանը հաստատելու դեպքում պետք է ապացուցի, որ Երևանից հրաժարվել են օգնել ծանր վիճակում գտնվող Արցախին, ինչի մեսիջը հրամանատարը իր մտահոգ լայվով արդեն ստեղծել էր, ու դա ապահովագրել իր կողմում ապահովելով դա կիսահաստատող (որովհետև ձայնագրության մեջ էլ դա հաստատված փաստ չէ այլ եթե-ական ձևակերպում եւ հարց) խոսակցության ձայնագրությունը կողքից…

Սպասենք Արայիկ Հարությունյանի արձագանքին, որից պարզ կդառնա կատարվող ու ձայնագրության նպատակը, այն տարածողների’ այժմ հետապնդած նպատակը… Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Արցախ Հայաստան սեպ է խրվում և կա ցանկություն Ստեփանակերտին հակադրել Երևանին… Ում կողմից? Իսկ եթե ամեն ինչ ճիշտ է ասված, ապա Երևանում իշխանությունները պրոբլեմ կունենան…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *