Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. Նախագահ Արմեն Սարգսյանն ասում է. «Կարծում էի՝ Կառավարությունը առաջինը կարձագանքի նախագահի առաջարկությանը,

այսինքն՝ հրաժարական կտա…» ։ Եթե ճիշտն ասած, ես էլ կարծում էի, որ այնքան խոհեմություն կունենա Արմեն Սարգսյանը, որ չի փորձի «Ճ» կլասի մանիպուլյացիաներ իրականացնի` hայտարարելով, թե Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագրի մասին իմացել է
մամուլից՝ իրեն էս երկրում դնելով առնվազն մեխի գլխի տեղ, այն ինչ պարզ է դառնւոմ, որ նախագահ Սարրգսյանը լավ էլ քաջատեղակ է եղել այն փաստաթղթից, որի ներքո հետագայում իրենց ստորագրությունը պետք է դնեին

Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ։ Հիմա ընտրությունը նախագահ Արմեն Սարգսյանինն է, կամ այս երկրում ինքը մեխի գլուխ է, կամ էլ՝ շարքային մանիպուլյատոր, ով փորձում է ամեն ձև խուսափել պատասխանատվությունից»։