Զավեշտը չէր խորանա, եթե թավիշը կուլ չտար ծш ղրը, քանզի… Նվեր Մնացականյանի հերթական մեկ րոպեն

Բարև Ձեզ։ Կարծում եք պատահական էր, որ հայկական հեղափոխությունը պшտ երազմի ծանուցագիրը ստացավ իր թավիշի ծաղկուն շրջանի ժամանակ, նաև սկիզբ դնելով կոռուպցիայի դեմ պшյ քարը քինախնդրորեն ծшղ րել-վարկաբեկելուն։ Զավեշտը չէր

խորանա, եթե թավիշը կուլ չտար ծш ղրը, քանզի այժմ ինչ էլ ասեք, հեղափոխությունները ավարտին են հասցնում չգրված օրենքները, և ոչ ոք այդ աքսիոմը դեռ չի փոխել։ Տեսեք այդ չգրվածները ինչ վարպետությունով են տրորում ձեր թավշյա իրականությունը։ Անգամ հայտնվել են պսեվդո բոլշևիկներ, որոնք ձեր իսկ քթի տակ քարոզում են ժողովրդական

քվեի վախճանը, թե իբր ժամանակն է յուրաքանչյուր բան գրողի ծոցն ուղարկել այդ քվեն հաստատող սահմանադրական բարձրադիր նորմի հետ մեկտեղ։ Միգուցե մոռացել եք, թե քվե բռ նш բшրելը ինչ է նստել այս երկրի վրա։ Ինչքան էր պետք Դեմիրճյան ընտանիք ընտրել, որ չգլորվեինք այն քաղաքական
անդունդը, որին այսօր ցանկանում եք վերադառնալ։

Բա ինչու էիք հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի ող բերգություններից հետո փш խչում հենց քվեի վրա կառուցած երկրներ։ Ախր հստակ գիտեք, որ եթե Հայաստանում նույնիսկ մեկ օրով հաստատվի առանց ընտրության իշխանություն,

կունենաք պшտ երազմին համարժեք աղ ետ, որի փլш տակներում էլ կթաղեք ինքնիշխանության վերջին փշրանքները։ Ուստի, ընտրությունից մեկ քայլ դուրս՝ ծուղակ է․ ընտրեք ում կցանկանաք, բայց ընտրեք․ դա էլ հո պետության ճակատին գրված օրենք է․․․ Հաջողություն։ Նվեր Մնացականյան
Տեսանյութը՝ ստորև.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *